News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա, հենց որ համաճարակաբանական իրավիճակը եւ իր ժամանակացույցը թույլ տան։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրնում է Gazeta-ն։

Նրա խոսքով՝ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկիր այցելելու հրավերը։ Պետության ղեկավարները պայմանավորվել են, որ հենց որ թույլ տան համաճարակաբանական իրավիճակը եւ ժամանակացույցը, Ռուսաստանի նախագահը կայցելի Թուրքիա։

Պեսկովը նաեւ նշել է, որ նախագահների հանդիպումը կլինի երկկողմանի։ Թուրքիայի տարածքում շփումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ չեն նախատեսվում։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը տեղեկացրել էր, որ երկիր է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մինչ այդ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը նշել էր, որ Էրդողանը հրավիրել է Վլադիմիր Պուտինին եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Թուրքիա՝ տարաձայնությունները քննարկելու եւ կարգավորելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ