Որոտան գետում հուլիսի 18-ին դիակ է հայտնաբերվել: Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել նորածին երեխայի դիակ, որը հանձնվել է ոստիկանությանը:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, թե դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են ու լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի առաջիկայում:




























