News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Կրեմլը կարծում է, որ լավատեսության հիմքերն անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկներին ԱՄՆ պատասխանից հետո այնքան էլ շատ չեն։ Հինգշաբթի պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հղում է կատարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարություններին, որտեղ «նրանք միանգամայն միանշանակորեն  ասել են, որ չեն ընդունում հիմնական մտահոգությունները, որոնք ներկայացված են Ռուսաստանի Դաշնության կողմից»։ «Ելնելով դրանից՝ լավատեսության հիմքերն, իհարկե, այնքան էլ շատ չեն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ընդ որում՝ նա ձեռնպահ է մնացել «որեւէ հայեցակարգային գնահատականից» ՌԴ առաջարկներին ԱՄՆ պատասխանի վերաբերյալ։

Հարցին, թե կա արդյոք ԱՄՆ ներկայացրած պատասխանի մեջ փոխզիջման սուբստանց կողմերի միջեւ, Պեսկովը նույնպես առայժմ հրաժարվել է որեւէ գնահատական տալ։

Մամուլի քարտուղարն ավելացրել է, որ Կրեմլը չի շտապի ԱՄՆ եւ ՆԱՏՕ պատասխանների մեկնաբանությունների հարցում, ժամանակ կպահանջվի դրանք վերլուծելու համար։

«Այդ բոլոր թղթերը [գտնվում են]  ՌԴ նախագահի [Վլադիմիր Պուտինի] մոտ։ Իհարկե, ինչ-որ ժամանակ կպահանջվի դրանք վերլուծելու համար։ Չենք շտապի ինչ-որ եզրակացություններ անել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հաստատել է, որ Պուտինն արդեն կարդացել է Արեւմուտքի գրավոր պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկներին։

«Մեկ անգամ էլ եմ կրկնում, չենք շտապի գնահատականներ տալ։ Ժամանակ է պետք վերլուծելու համար եւ, ի վերջո, որպեսզի մեր նախագահի կողմից ձեւակերպվի համապատասխան դիրքորոշում։ Տեսնենք ինչպես կլինի դա»,- նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների (ՄՓՀՀ) տեղակայման թեմայի քննարկումը կենսունակ չէ անվտանգության ընդհանուր ճարտարապետությունից կտրված, ավելացրել է Պեսկովը։

«Անշուշտ, կարելի է առանձին ինչ-որ բան ասել ՄՓՀՀ-ի մասին, բայց ինքնին ՄՓՀՀ թեմայի քննարկումը անվտանգության ընդհանուր ճարտարապետության եւ ռազմավարական անվտանգության խնդիրներից կտրված՝ դե, հազիվ թե կենսունակ լինեն նման կոնտակտները»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել