News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելուց  ու նամակ հանձնելուց հետո տեղափոխվեցին Հայաստանի ԱԳ նախարարության շենքի դիմաց։

Մինչ նրանք կհասնեին նախարարության շենք, մեկ տասնյակից ավելի ոստիկաններ շարվել էին՝ թույլ չտալու արցախցիների հնարավոր մուտքը նախարարության շենք։

Նրանք պահանջում էին հանդիպում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախքան Արարատ Միրզոյանին նամակ հանձնելը, նրնք ընթերցեցին նամակը՝ նշելով. «Մենք հայտնվել ենք անելանելի իրավիճակում։ Փաստացի փախստականի կարգավիճակով գտնվելով Ացախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ սակայն առանց կարգավիճակի ու ապագայի տեսլականի։ Եվ այպես մեկ տարի ու երեք ամիս։ Հայաստանի ու Արցախի կողմից տրված չնչին նպաստները չեն բավարարում նույնիսկ ֆիզիկական գոյության համար, այնինչ մենք ՝ որպես մարդ ունենք ապրելու իրավունք, որը որոշ ուժեր փորձում են մեզանից օտարել:

Մեզ հետաքրքրում է Արցախի Հանրապետության քաղաքական ու սոցիալական կարգավիճակը, քանի որ մեզ՝ Հայաստանում վերաբնակվողներիս առաջարկում են վերադառնալ Արցախ։ Մենք ուզում ենք քննարկել մեր՝ փախստականի փաստացի կարգավիճակի իրավական հարցերը։ Այս հարցերի քննարկումից ու լուծումից է կախված մեր բնակության հարցերը։ Նման իրավիճակում վերադառնալ Արցախ ոչ միայն անհնար է, այլև հղի է նոր ցեղասպան գործողություններով։ Ուստի այդ տարբերակը մեզ համար իսպառ բացառվում է, իսկ նման որոշում ընդունողները ոճրագործներ են»,-ասված է «Հանուն Հադրութի» ու «Շուշիից բռնի տեղահանվածների» ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ։

Ակցիայի մասնակիցները նամակը հանձնեցին ոստիկաններին՝ շենքի ներսում գտնվողներին փոխանցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ