News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շամախյան փողոցի 26-ամյա մի բնակիչ իր վագոն-տնակում ապօրինի զենք-ռազմամթերք և թմրանյութ է պահում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 25-ին տնակի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածներ՝ ընդհանուր 97 գրամից ավելի և մոտ 300 գրամ կանեփի չորացված զանգվածներ։ Կից անասնաֆերմայի տանիքից ոստիկանները հայտնաբերեցին նաև երկփողանի հրացան՝ պատյանում 2 դանակ, կաշվե փամփշտակալ՝ 9 փամփուշտով։

Ըստ 26-ամյա երիտասարդի՝ թմրանյութն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից, իսկ որսորդական հրացանը հայրն էր ձեռք բերել տարիներ առաջ:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնին
Օպերատիվորեն ժամանել են շտապօգնության բժիշկների…
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում 6 մեքենաներ են բախվել. կա զոհ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի...
«Սահակյանշին»-ը պարզաբանել է Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառը և ստանձնել վերանորոգումը
Սահակյանի խոսքով, պատի փլուզման պատճառը խոնավ եղանակն է...
Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
Մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի...
Վանաձորում պայմանագրային զինծառայողը հայհոյել է պարեկներին, նրանք հատուկ միջոց են կիրառել
Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ․․․
Մահացու ելքով վրաերթի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել է
«Տոյոտայի» 40-ամյա վարորդը մայիսի 17-ին Օհանովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության...