News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ իրեն «վիրավորած» լրագրող Սեդեֆ Քաբաշի «հանցանքն» անպատիժ չի մնա։ Լրագրողը ձերբակալվել է անցյալ շաբաթ։ 

«Թուրքիայի վարչական կենտրոնն ախոռի հետ համեմատելը վիրավորանք է մեր սիրելի ժողովրդի համար»,- ասել է Էրդողանը NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Սա ոչ մի ընդհանրություն չունի խոսքի ազատության հետ»,-հավելել է նա։ 

Էրդողանի խոսքով՝ «նախագահին վիրավորելը ցանկացած երկրում հանցագործություն է, եւ օրենքը ինչ կպահանջի, այն էլ կկատարվի»։

Քաբաշը ձերբակալվել է Ստամբուլի իր տանը՝ շաբաթ օրը գիշերը ժամը 2-ի սահմաններում ոստիկանների ռեյդի ժամանակ:

«Ասում են, որ թագի հետ գալիս է իմաստությունը, բայց մենք տեսնում ենք, որ դա ճիշտ չէ։ Մեկ այլ ասացվածք էլ կա, ես այն մի փոքր կփոխեմ․ երբ ցուլն ապրում է պալատում, նա չի դառնում թագավոր, այլ պալատն է դառնում ախոռ»,- ասել էր Քաբաշը TELE1-ի եթերում։

«Առաջին հերթին, վիրավորանքն այստեղ ոչ թե իմ, այլ գրասենյակի նկատմամբ է, որը ես ներկայացնում եմ»,- ասել է Էրդողանը։ «Մենք պարտավոր ենք պաշտպանել նախագահի արժանապատվությունը եւ ժողովրդի կամքը։ Իմ դիրքորոշումն է դա պահանջում»,- հավելել է նա։

299-րդ հոդվածով հետաքննություններն ու դատավճիռները կտրուկ աճել են 2014 թվականին Էրդողանի՝ նախագահ դառնալուց հետո: Արդարադատության նախարարության տվյալների վրա հիմնված զեկույցի համաձայն՝ 2010 թվականից ի վեր դատական ​​հայցերի թիվն աճել է 9000 տոկոսով։

«Որպես այս երկրի նախագահ՝ ես թույլ չեմ տա վիրավորել մեր ժողովրդին, նրա կրոնական արժեքներին՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից»,- ասել է Էրդողանը` պատասխանելով թուրք փոփ աստղ Սեզեն Աքսուի վերաբերյալ իր առանձին հայտարարությունների մասին հարցին։

Ուրբաթ օրը Էրդողանը քննադատել է Աքսուին՝ 2017 թվականի երգում Ադամին ու Եվային վիրավորելու համար։

«Ոչ ոք չի կարող վիրավորել մարգարեին՝ Ադամին։ Եթե ​​ինչ-որ մեկը դա անում է, մենք պետք է փոկենք նրա լեզուն: Ոչ ոք իրավունք չունի հարձակվել Եվայի վրա։ Եթե ​​ինչ-որ մեկը դա անի, մենք պետք է նրան ցույց տանք սահմանները»,- ասել է Էրդողանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքերի 60 տոկոսը կարծում է, որ երկիրը վատ է կառավարվում․ իշխող կուսակցության աջակցությունը նվազում է
Հարցմանը մասնակցածների միայն 22 տոկոսն է կարծում, որ Թուրքիան լավ է կառավարվում, գրում է թուրքական Bianet գործակալությունը․․
Ահմեդ Դավութօղլուն կառաջադրվի Թուրքիայի նախագահի թեկնածու
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու…
Թուրքական դատարանը բանտում է թողել բարերար Օսման Քավալային
Ընդդիմությունը եւ իրավապաշտպանները հայտարարել են, որ դատավարությունը քաղաքական դրդապատճառներ ունի․․․
Թուրքական դատարանը լրագրող Սեդեֆ Քաբաշին դատապարտել է ավելի քան 2 տարվա ազատազրկման՝ Էրդողանին «վիրավորելու» համար
Քաբաշը կալանավորվել էր հունվարի վերջին այն բանից հետո, երբ մեջբերել էր մի ասացվածք․ «Երբ եզը գնում է պալատ, նա թագավոր չի դառնում, բայց պալատը դառնում է գոմ»․․․
Թուրքիայի ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդները խոստացել են հրաժարվել նախագահական համակարգից
Անկարայում կայացած արարողության ժամանակ կուսակցությունների առաջնորդներն իրենց ստորագրությունն են դրել 48-էջանոց հռչակագրի տակ․․․
Թուրքիայում դատարանը կալանքի տակ է թողել իրավապաշտպան Օսման Քավալային
Քավալան ձերբակալվել է 2017-ի հոկտեմբերի 18-ին Ստամբուլի օդանավակայանում․․․
Ֆոտոռեպորտաժներ