News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթը հայտարարվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Ծառայությունները պետք է մատուցվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան, որը հանդիսանում է պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթերի անբաժան մաս: 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 28-ը՝ ժ. 18.00 

Լրացուցիչ տեղեկություններ մրցույթի և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ կարելի է ստանալ հետևյալ հղումով։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ