News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների կառավարությունը փորձում է արտակարգ իրավիճակների ծրագիր մշակել՝ էներգակիրների կարեւոր պաշարները պաշտպանելու համար՝ այն դեպքում, եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածության աճը դեֆիցիտ առաջացնի, հայտնում է Reuters-ը։

Ըստ ոլորտի աղբյուրների՝ Նիդեռլանդները, որը ջեռուցման հարցում զգալիորեն կախված է գազից, էլեկտրականությունից եւ արդյունաբերական արտադրությունից, իր գազի մոտավորապես 15%-ը ստանում է Ռուսաստանից, իսկ մնացածը՝ Նորվեգիայից:

Գազամատակարարման պլանն առաջին անգամ մշակվել է 2019 թվականին, այն բանից հետո, երբ տասնամյակներ շարունակ գազ արտահանող երկիրը դարձավ զուտ ներմուծող։

Այժմ մանրամասները վերանայվում են, քանի որ Եվրոպան մտավախություն ունի, որ Ուկրաինայի շուրջ էսկալացիան կարող է հանգեցնել գազի մատակարարման խափանումների:

Կառավարության պաշտոնյաներն անցյալ շաբաթ Նիդեռլանդների խորհրդարանին ասել են, որ պաշարները բավարար կլինեն ձմեռային օգտագործման համար, բայց ոչ երկարաժամկետ դեֆիցիտի համար:

«Մի քանի շաբաթ մենք հանդիպում էինք արդյունաբերության ասոցիացիաների հետ, որպեսզի քննարկենք, թե որքանով կարող ենք նվազագույնի հասցնել սոցիալական հետեւանքները, եթե նրանք ստիպված լինեն կրճատել գազի օգտագործումը»,- ասել է էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Թիմ վան Դեյքը: «Այս տեղեկատվությունը հավաքելով՝ մենք ցանկանում ենք պատրաստ լինել, եթե միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն առաջանա»:

Ուկրաինայում բռնության աճը «լուրջ ազդեցություն կունենա եվրոպական շուկայի եւ Նիդեռլանդների վրա»,- ասել է նա:

Լավագույն 60 ընկերությունները կարող են կրճատել էներգիայի սպառումը ճգնաժամի պայմաններում, ասել է նա, բայց նրանց եւս հստակություն է պետք այն առումով, թե ինչ ֆինանսական փոխհատուցում կստանան՝ բիզնեսում որեւէ կորուստ ունենալու դեպքում:

2019-ի պլաններում նախատեսվում է նախ՝ խնդրել հանրությանը նվազեցնել սպառումը, օրինակ՝ ջեռուցումն անջատելու միջոցով, մինչդեռ ընկերություններին կառաջարկվի անցնել էներգիայի այլ աղբյուրների: Եթե ճգնաժամը սուր լինի, արդյունաբերական օգտագործողներից կարող է պահանջվել ամբողջությամբ դադարեցնել գազի օգտագործումը:

Հոլանդական էներգիայի մոտ 40%-ն արտադրվում է գազից։ 2020 թվականին 45%-ը բաժին է ընկել էլեկտրաէներգիայի արտադրությանը, 28%-ը՝ շենքերի եւ տների ջեռուցմանը եւ 21%-ը՝ արդյունաբերությանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձագետները գնահատել են Հայաստանի վրա ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներին անցման ազդեցությունը
«Մեզ համար կարեւոր չէ, թե ինչ արժույթով ճարել...
G7-ի երկրները համաձայնել են միջոցներ ձեռնարկել էներգակիրների գների աճը դադարեցնելու համար
«Անհրաժեշտ է դիտարկել արդյունավետ միջոցներ՝ շուկայական ծայրահեղ պայմաններով պայմանավորված էներգակիրների գների աճը կասեցնելու համար՝ առ
Եվրամիությունը ՌԴ-ից գազի մատակարարումների դադարեցման դեպքում դրանց նորմավորման պլաններ է մշակում
Ռուսաստանն արդեն դադարեցրել է մատակարարումները Լեհաստան, Բուլղարիա եւ Ֆինլանդիա՝ ռուբլով վճարման պահանջը կատարելուց հրաժարվելու համար...
G7 երկրները պարտավորվել են աշխատել աղտոտող էներգիայի աստիճանական վերացման ուղղությամբ
Նախարարները նաեւ պարտավորվել են մինչեւ 2030 թ. ակտիվացնելիրենց առափնյա եւ ծովային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանմանը կամ պաշտպանությանն ուղղված ազգային ջանքերը...
G7-ի երկրները ածխային էներգիայից աստիճանաբար հրաժարվելու կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել
Այս խոստումը կլինի G7-ի առաջին պարտավորությունը՝ աստիճանաբար ածխային էներգետիկայից հրաժարվելու համար․․․
Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. դեսպան
Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական 17-րդ նիստի ընթացքում կարևոր թեմաներից մեկը, որ քննարկվել է երկու երկրների միջև...
Ամենաշատ