News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Ճահճուտ դաշտերում եւ լեռների լանջերին, դժվարամատչելի վայրերում՝ պատված ականներով ու չպայթած զինամթերքով, տասնյակ տղամարդիկ եւ կանայք մեկ տարուց ավելի որոնում եւ բարձրացնում են զոհված զինվորների աճյունները։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքների մասին։

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետեւանքով մոտ 300 մարդ դեռեւս անհայտ կորած է համարվում։ 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր հայտնաբերվել է ավելի քան 1700 աճյուն, եւ սկսվել է նրանց ինքնությունը պարզելու եւ նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը։ 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ռուս խաղաղապահների հետ միասին մոտ 360 որոնողական աշխատանք է իրականացրել՝ աջակցելով տեղական փրկարարական խմբերին։

«Ոչինչ չի կարող հետ բերել իրենց հարազատներին, բայց այս հարյուրավոր ընտանիքներին հնարավորություն տալը՝ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, անհավանական կարեւոր է: Պայմանները միշտ չափազանց վտանգավոր են, քանի որ տեղանքը լի է ականներով եւ չպայթած զինամթերքով, եւ դրան գումարած՝ ձմռանը տեսանելիությունը գրեթե զրոյի է հասնում»,- ասում է ԿԽՄԿ-ի ականների, պայթունավտանգ մնացորդների, պաշարների գծով տարածաշրջանային մասնագետների ղեկավար Քրիստոֆեր Փուլը։ 

«Այս մնացորդները դուրս բերելու համար փրկարար խմբերը պետք է մահացու վտանգի առաջ կանգնեն։ Խոսքը ոչ միայն մահացածների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի, այլեւ անվտանգության մասին է։ Մեր թիմերն այս հարցում աջակցում են տեղացի փորձագետներին»,- հավելել է Փուլը:

Վերականգնման աշխատանքները հաճախ դադարեցվում են տարբեր պատճառներով, ներառյալ ձմեռային պայմանները: Այս գործողությունները ԿԽՄԿ-ի՝ որպես չեզոք միջնորդի երկարամյա դերի մի մաս են կազմում 1992 թվականից ի վեր:

ԿԽՄԿ-ի դատաբժշկական փորձագետները նաեւ աջակցում են տարածաշրջանի դիահերձարաններին՝ տրամադրելով սառնարանային խցիկներ, սարքավորումներ եւ խորհրդատվություն։

«Մարդկանց մասունքները վերականգնելը, զոհերի ինքնությունը պարզելը եւ նրանց ընտանիքներին վերադարձնելը բարդ խնդիր է եւ ժամանակ է պահանջում։ Իշխանությունների եւ ընտանիքների կողմից դատաբժշկական փորձագետների վրա միշտ մեծ ճնշում կա»,- ասում է ԿԽՄԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դատաբժշկական փորձաքննության տարածաշրջանային մենեջեր Ջեյն Թեյլորը: 

«Ամենադժվար եւ հաճախ անտեսված սպիներից մեկն է այն, որ ընտանիքները չգիտեն՝ ինչ է կատարվել անհայտ կորածների հետ։ Հազարավոր ընտանիքներ ողջ Եվրոպայում այսօր ապրում են այս ցավով: Բացի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներից, Ուկրաինայում կան հարյուրավոր անհայտ կորածներ, օրինակ, գրեթե ութ տարվա հակամարտությունից հետո, եւ ավելի քան 10 000 մարդ անհետ կորած է Բալկաններում», - ավելացրել է ԿԽՄԿ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ-ը գերիների վերադարձի հարցում ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր…
Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու. Արտակ Զաքարյան
Հետևաբար կամ Նիկոլը (եթե պարզվի որ հայ չէ) թուրքերին հերոսական ծառայություն…
Բաքվի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից բռնի 40 000 մարդ է տեղահանվել. Արցախի ՄԻՊ
Բռնի տեղահանվածները բացասական հետեւանքներն իրենց վրա զգացել են ողջ 2021 թվականի ընթացքում․․․
Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ
Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական...
Արարատ Միրզոյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում
Արարատ Միրզոյանը նշել է, որ ընթացիկ տարին բավականին ակտիվ է եղել ՀՀ-ԵՄ...
Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը ՀՀ ԱԺ-ում է. անդրադարձել են 44-օրյա պատերազմին
Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով խորհրդարանում տեղի է…