News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Չինացի դեռահասը ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ սոցցանցերում որոնումներից հետո գտել է իր կենսաբանական ծնողներին, որոնք հետո նորից լքել են նրան:

17-ամյա Լյու Սյուեչժոուն մահացել է Չինաստանի Սանյա քաղաքի հիվանդանոցներից մեկում՝ հակադեպրեսանտների գերդոզավորումից, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին։

Նախքան ինքնասպան լինելը նա Weibo-ում՝ Twitter-ի չինական տարբերակում, հայտարարել է, որ իր կենսաբանական մայրն ու հայրը «երկու անգամ գցել են» իրեն, հայտնում է South China Morning Post-ը:

Նա ուսուցիչ էր աշխատում, երբ սկսել է վիրուսային որոնումները, որպեսզի գտնի իր կենսաբանական ծնողներին, որոնք, ըստ որդեգրող ընտանիքի, երեխային նորածին հասակում վաճառել են 4200 դոլարով, որի մեծ մասը բաժին է հասել միջնորդին:

Լյուն կյանքի մեծ մասն անցկացրել է իր խնամակալ հարազատների հետ այն բանից հետո, երբ տան պայթյունի հետեւանքով մահացել են նրա նոր ծնողները, այդ ժամանակ տղան 4 տարեկան է եղել:

Կենսաբանական ծնողների հետ վերամիավորվելու իր հույսերի մասին տեսահոլովակի ստեղծումից հետո իշխանությունները հորդորել են նրան օգտագործել ԴՆԹ տվյալների բազան, որը ստեղծվել է երեխաների առեւտրի կասեցման եւ ընտանիքները վերամիավորելու համար:

Վերամիավորումը սկզբում բարեկամական է եղել, բայց նրա հարաբերությունները կենսաբանական ծնողների հետ, ըստ տեղեկությունների, լարվել են այն մեղադրանքների պատճառով, որ իրեն վաճառել են, այլ ոչ թե նվիրել:

Այնուհետեւ Լյուն նրանցից խնդրել է սեփական կացարան, որը նրանք, ինչպես հաղորդվում է, չէին կարող իրենց թույլ տալ:

Նրա մայրն ասել է, որ տղային լքել է, քանի որ ցանկանում էր վերադարձնել իր «հանգիստ կյանքը»:

Ինքնասպանությունից առաջ գրած երկտողում Լյուն թիրախավորել է իր քննադատներին, որոնք նրան մեղադրել են եսասիրության մեջ՝ ծնողների հետ վերամիավորվելուց հետո ֆինանսական աջակցություն խնդրելու համար:

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հոգ են տարել իմ մասին եւ ցավում եմ, որ վհատեցրել եմ ձեզ»,- գրել է Լյուն։ «Կցանկանայի, որ այս աշխարհում ավելի քիչ մութ ու չար մարդիկ լինեին»: Նա նաեւ պատմել է, որ դպրոցում իրեն ծաղրել ու բռնության են ենթարկել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ