News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Արտասովոր օբյեկտը հայտնաբերել է աստղագետների խումբը, որն աշխատում է արեւմտյան Ավստրալիայում գտնվող Murchison Widefield Array ցածր հաճախականությամբ աստղադիտակով, որը սքանավորում է երկնքի մեծ հատվածները՝ ռադիոալիքներ որոնելով: Գիտնականները Ծիր Կաթինում ժամանակավոր օբյեկտներ են փնտրել եւ նկարները համեմատել են 24 ժամ առաջ արված պատկերների հետ, որպեսի տեսնեն պայծառության փոփոխությունները, գրում է HighTech+-ը:

Այսպես նրանք նկատել են ռադիոալիքների պոռթկումը, եւ երբ ստուգել են ավելի վաղ ժամանակահատվածի տվյալները, հայտնաբերել են, որ նման ազդակներ պարբերաբար լինում են նույն տարածաշրջանում: Ինչ էլ որ լինի, օբյեկտը յուրաքանչյուր 18,18 րոպեն մեկ ազդանշան է արձակում, եւ յուրաքանչյուր ազդակ տեւում է 30-60 վայրկյան, հայտնում է New Atlas-ը։

«Այս օբյեկտը հայտնվում եւ անհետանում էր մի քանի ժամվա ընթացքում, երբ մենք հետեւում էինք նրան»,- բացատրել է առաջատար հետազոտող Նատաշա Հերլի-Ուոքերը: -Դա միանգամայն անսպասելի էր։ Աստղագետի համար դա նույնիսկ ինչ-որ չափով վախեցնող է, քանի որ, որքան հայտնի է, երկնքում նման բան չկա: Եւ այս աղբյուրը գտնվում է մեզ շատ մոտ՝ գրեթե 4000 լուսային տարի հեռավորությամբ»։

Առավել առեղծվածային է այն, որ օբյեկտը ոչ միայն անընդհատ է ազդանշաններ ուղարկել, այլ դրա ակտիվ շրջանը 2018 թվականի հունվարն է եղել, այնուհետեւ վերսկսվել է մարտին: Յուրաքանչյուր 30 օրվա ընթացքում այն խիստ գրաֆիկ է պահպանել։ Հավաքված տվյալների մեջ այն առաջին անգամ հայտնվում է 2018 թվականից հինգ տարի առաջ եւ անհետանում չորս տարի անց։

Հետազոտողների կարծիքով, ազդանշաններն, ամենայն հավանականությամբ, բնական ծագում ունեն, այդ մասին է վկայում հաճախականությունների լայն միջակայքը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ օբյեկտի լույսը 90% բեւեռացված է: Սա նշանակում է, որ այն ունի շատ ուժեղ եւ կարգավորված մագնիսական դաշտ։ Իսկ կրկնությունները ցույց են տալիս, որ այն պտտվում է։ Նման հատկությունները բնորոշ են պուլսարներին կամ մագնետարներին՝ նեյտրոնային աստղերի ենթատեսակներին։

Այս օբյեկտը, հավանաբար, դրանցից մեկն է, թեեւ շատ արտառոց է, քանի որ այն չափազանց դանդաղ է պտտվում։ Սովորաբար, պուլսարի պտույտի ժամանակաշրջանը մի քանի վայրկյան է, իսկ մագնետարինը՝ 10 վայրկյան։ 18 րոպեն չափազանց երկար է, ուստի գիտնականները ենթադրում են, որ գործ ունեն «գերերկար ժամանակաշրջանով մագնետարի» հետ՝ հիպոթետիկ կատեգորիա, որի ներկայացուցիչներ մինչ օրս չեն հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիեզերական տեխնոլոգիաները եւ Հայաստանը. ի՞նչ պետք է անենք եւ ի՞նչն է մեզ պակասում
Տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը, մասնագետի խոսքով...
Գիտնականներն առաջին անգամ բույս են աճեցրել Լուսնից բերված հողում
Բացի այդ նրանք ցանկանում էին հասկանալ՝ հնարավոր է արդյոք այն օգտագործել ուտելի մշակաբույսերի աճեցման համար: Արդյունքները ցնցել են նրանց:
Մարսի «գաղութացում». Ինչո՞ւ է մարդկությունն ուզում Մարս թռչել, եւ ի՞նչ խնդիրներ պետք է լուծվեն այնտեղ
Մարդկության առջեւ այսօր լրջագույն մարտահրավերներ են կանգնած...
InSight սարքը «հրեշավոր» երկրաշարժ է գրանցել Մարսի վրա
Նախորդ ռեկորդային երկրաշարժը գրանցվել էր 2021-ի օգոստոսի 25-ին, երբ ուժգնությունը 4.2 մագնիտուդ էր գնահատվել...
Գիտնականները ենթադրում են, որ տիեզերքը շուտով կսկսի սեղմվել
Մոտ 13,8 միլիարդ տարվա շարունակական ընդլայնումից հետո տիեզերքը կարող է դանդաղորեն սեղմվել․․․
Վեներան եւ Յուպիտերը «գրեթե բախվել են» գիշերային երկնքում. ինչպես է դա տեղի ունեցել
Մոլորակները տարբերվել են իրենց պայծառությամբ․․․
Ամենաշատ