News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


Գերմանիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին։ Նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։

NEWS.am-ի թղթակցի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Գերմանիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։

«Գերմանիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ եւ կայուն խաղաղ կարգավորման հասնելու օգտին»,- ասաց դեսպանը։

Վիկտոր Ռիխտերը հիշեցրեց, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։

Նշենք, որ հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ համանախագահների ձեւաչափով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանին...
Արարատ Միրզոյանը Բորելին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Հայաստանի դիրքորոշումը
Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ...
Ռուսաստանի թուլացումը կարող է վատ հետեւանքներ ունենալ եւ որոշակի գայթակղություններ ստեղծել Ադրբեջանի համար. քաղաքագետ
Երբ միջնորդ երկրները իրար հետ նույն ճակատով հանդես չեն գալիս, երբ նրանք մրցակցային ֆորմատով են խնդրին մոտենում, դա մեծ բարդությունների, անկայունության աղբյուր է եւ հարցի լուծումը դժվարացնող հանգամանք...
Հայաստանի իշխանությունների վեց առաջարկները Ադրբեջանին բացարձակ խայտառակություն են․ Աշոտյան
Այս, այսպես կոչված, վեց առաջարկները պարզապես ցածրակարգ շարադրություն են, որը չի պարունակում լուրջ ինտելեկտուալ քաղաքական աշխատանք․․․
Էդմոն Մարուքյանը հրապարակել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած 6 կետերը
Կարեւոր է ԼՂ խաղաղ գործընթացը առաջ մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին...
Ֆոտոռեպորտաժներ