News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Իրանը 2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադառնալու «հնարավոր գործարքի շեմին են»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Մերձավոր Արեւելքի հարցերի համակարգող Բրեթ Մաքգերքը՝ նշելով, որ «չի ցանկանում խաղադրույք կատարել դրա վրա»։

Սա Բայդենի վարչակազմի ամենալավատեսական հայտարարությունն է այն բանից հետո, երբ անցյալ դեկտեմբերին Վիեննայում վերսկսվեցին միջուկային բանակցությունները: Մաքգերքը, ելույթ ունենալով Կարնեգիի հիմնադրամի միջոցառմանը, չի բացատրել իր գնահատականի պատճառը։

Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները հունվարի վերջը կամ փետրվարի սկիզբը որպես բանակցությունների ոչ պաշտոնական վերջնաժամկետ են սահմանել, հիմնականում այն պատճառով, որ նրանք կարծում են, թե Իրանի միջուկային ձեռքբերումները շուտով անարդյունավետ կդարձնեն 2015 թվականի գործարքը:

Ինչպես ամերիկացի, այնպես էլ եվրոպացի պաշտոնյաները վերջին շաբաթներին հայտարարել են, որ Վիեննայում առաջընթացը եղել է համեստ եւ շատ դանդաղ:

Բանակցություններում ներգրավված ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան անցյալ շաբաթ Axios-ին ասել է, որ Իրանը ստիպված կլինի ավելի արագ շարժվել իր դիվանագիտության մեջ կամ ավելի դանդաղ՝ իր միջուկային ծրագրում:

Մակգերքն ասել է, որ բանակցությունները մոտ են «կուլմինացիային», եւ ԱՄՆ-ը շուտով կիմանա՝ պատրաստ է արդյոք Իրանը վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրի լիարժեք կատարմանը այն պայմաններով, որոնք Վաշինգտոնը կարող է ընդունել:

Չնայած իր հարաբերական լավատեսությանը, Մակգերքը նշել է, թե ԱՄՆ-ը պատրաստ է նրան, որ բանակցությունները կարող են ձախողվել առանց գործարքի։ Նա նաեւ ասել է, որ Բայդենի վարչակազմը շարունակում է կենտրոնացած մնալ 2015 թվականի գործարքի վերականգնման վրա եւ շահագրգռված չէ, որ «քիչ՝ ավելի քչի դիմաց» ժամանակավոր գործարք լինի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ