News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի հետ սահմանին Տաջիկստանի վիրավոր քաղաքացիների թիվը հասել է 13-ի, հայտնում է «Sputnik Տաջիկստանը»։

Նրանց թվում կան ինչպես սահմանապահներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ բոլոր վիրավորներն ընդունվում են Իսֆարայի կենտրոնական հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ հոսպիտալացվածների թվում կան երկու խաղաղ բնակիչներ, եւս 11 զինծառայողներ։ Տեղեկացվում է, որ տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Վիրավորվել է նաեւ Իսֆարայի քաղաքապետի օգնականը։ Տղամարդը դեպքի վայր է մեկնել այլ քաղծառայողների հետ։ Տուժածին մնացած վիրավորների հետ տեղափոխել են Իսֆարա քաղաքի կենտրոնական կլինիկա։ Նրա վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Մոտակա շրջաններում հոսանքն անջատված է։ Հիմնական հրետակոծությունը եղել է Խոջա Ալոյում եւ Սոմոնիոնում։

24.kg-ն հայտնում է ղրղըզական կողմից 4 տուժածի մասին։ Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ վնասվածքները բեկորային են։

Տաջիկական կողմի նախաձեռնությամբ ժամը 22։18-ին երկրորդ հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության տնօրեն Ուլարբեկ Շարշեեւի եւ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Ռաջաբալի Ռահմոնալիի հետ։

Հստակեցվում է, որ զրույցը կրկին հրադադարի մասին է եղել։ Ուլարբեկ Շարշեեւն ասել է, որ հենց տաջիկական կողմը չի դադարեցնում կրակը, ավելին, շարունակում է ծանր զինտեխնիկա եւ անձնակազմ տանել դեպի սահման։ «Ժամը 23:00-ի դրությամբ Տաջիկստանի զինվորականները շարունակում են պարբերաբար կրակել Ղրղըզստանի զինվորականների դիրքերի ուղղությամբ։ Էքի-Տաշ, Կում-Բազար, Չիր-Դոբո շրջաններում փոխհրաձգությունները շարունակվում են։ Տաջիկ զինծառայողները ականանետից գնդակոծել են ՂՀ ներքին զորքերի զինծառայողների տեղակայման վայրերը, իսկ Կոչո-Բոյուի տարածքում տաջիկ զինծառայողների գնդակոծման հետեւանքով Ղրղըզստանի քաղաքացու տուն է այրվել»,- հայտնել են գերատեսչությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ