News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը ուկրաինացի պաշտոնակցի՝ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դաշնակիցների ու գործընկերների հետ միասին «վճռական արձագանքել, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա»։

Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տունը, Բայդենը նաեւ ընդգծել է ԱՄՆ հավատարմությունը «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։ Նա նշել է, որ «անցած տարի Միացյալ Նահանգներն Ուկրաինային է տրամադրել օգնություն զարգացման նպատակով, եւ հումանիտար օգնություն ավելի քան կես միլիարդ դոլարի չափով, ուսումնասիրվում է լրացուցիչ մակրոտնտեսական աջակցության հնարավորությունը, որպեսզի օգնություն ցուցաբերվի Ուկրաինայի տնտեսությանը Ռուսաստանի կողմից ռազմական հզորության ավելացմամբ պայմանավորված ճնշման պայմաններում»։

«Նախագահ Բայդենը հստակ հասկանալ է տվել, որ չնայած Կիեւում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների ընտանիքները հեռացել են, այն բաց է եւ գործում է լիարժեք։

Առաջնորդները քննարկել են եվրոպական անվտանգությանն ուղղված համակարգված դիվանագիտական ջանքերը՝ ընդգծելով «ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի» սկզբունքը»։

Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի «նորմանդական ձեւաչափով» հակամարտության կարգավորմանը՝ հույս հայտնելով, որ հունվարի 26-ին կողմերի՝ 2020թ. հուլիսին ձեռք բերված հրադադարի պայմանների հաստատումը կօգնի նազեցնել լարվածությունը եւ առաջ մղել Մինսկյան համաձայնությունների կատարումը»,- նշվում է հաղորդագրությունում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ