News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմադիր դաշինքներում ներքին քննարկումներ են ընթանում նախագահի թեկնածուի շուրջ, սակայն դեռեւս նեղ կազմով, ինչի մասին խմբակցություններում ոչ բոլորն են տեղյակ:

Մասնավորապես «Հայաստան» դաշինքի խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ղեկավար կազմը՝ Ռ․Քոչարյանի ստեղծած խորհուրդն է քննարկում այդ հարցը, ցանկանում են հնարավորինս ապաքաղաքական թեկնածու ներկայացնել: Հստակ է մի բան, որ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը չեն առաջադրի, նախ որ, ինքը չի ցանկանում, երկրորդ՝ դաշինքում համարում են, որ ՔՊ մեծամասնությունը բնականաբար իր թեկնածուին է անցկացնելու՝ չարժի Քոչարյանի «ծանր տեղը թեթեւացնել»:

Խմբակցությունում առհասարակ թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի շուրջ կարծիքները կիսվում են, ոմանք կարծում են, որ ընդհանրապես պետք չէ «գալոչկայի» համար թեկնածու առաջադրել, եթե գործընթացի տրամաբանական շարունակությունը չի տանելու իշխանափոխության, այսինքն՝ իրենց թեկնածուն չի ընտրվելու։ Առաջադրել կարելի էր, եթե վստահ լինեին, որ ընտրվելու է ՀՀ նախագահ եւ իր լիազորություններով արգելակելու է գործադիրի ու օրենսդիրի կամայականությունները: Իսկ առաջադրելու կողմնակիցները առարկում են, թե՝ այդ տրամաբանությամբ պետք է վայր դնեն մանդատները ու գնան տներով:

Հնարավոր է ընտրեն ոսկե միջինը եւ աջակցեն «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածուին, եթե, իհարկե, վերջիններս թեկնածու առաջադրեն: Բանն այն է, որ ըստ տեղեկությունների՝ ՊՈՒ-ում քննարկել են արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի թեկնածությունը, բայց դեռ վերջնական որոշում չեն ընդունել, քանի որ այստեղ էլ մեծամասնությունը կարծում է, որ չարժե անիմաստ ժամանակի վատնել եւ թեկնածու առաջադրել՝ իմանալով, որ չի ընտրվի: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշեն առաջադրել, Հարությունյանը դուրս կգա կուսակցությունից, նա ՀՀԿ ԳՄ անդամ է: ՀՀԿ-ականները մեզ ասացին, որ նման քննարկում չեն ունեցել:

Նշենք նաեւ, որ «Հայաստան» դաշինքում բացառում են խմբակցությունից որեւէ մեկին առաջադրելը, թեպետ համացանցում քննարկվում է Սեյրան Օհանյանի անունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12
Սակայն մինչև այդ՝ 2020-ի հոկտեմբերի 14-ին՝ պատերազմի ամենաթեժ օրերին, նույն Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ քաղաքացիներին...
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով
Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ իրավապահ համակարգը...
«Հրապարակ». Կիսանախագահական կառավարում Արցախում
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման...
«Ժողովուրդ». Ինչո՞ւ է փոշմանել Շիրակի մարզպետի եղբայրը
Մեր տեղեկություններով՝ Բաղդասարյանի գրառումից որոշ ժամանակ անց քաղաքական իշխանությունները նրա քրոջը՝ Նազելի Բաղդասարյանի միջոցով...
«Հրապարակ». Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում
Ժողովրդավարության ինչպիսի՜ դրսեւորում... այդ դեպքում ինչո՞ւ եք վիրավորանքն ու...
«Փաստ». Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին
Այնպիսի «ռեֆորմ» է, ինչպես, օրինակ՝ աղամանը ռեստորանների սեղաններից...