News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Covid-19-ից մահվան վտանգը զգալիորեն բարձր է պոպուլիստական ​​կառավարություններով երկրներում։ Հետազոտողների միջազգային թիմի հետազոտությունը ցույց է տվել, որ պոպուլիստական ​​կառավարություններն ավելի դժվարությամբ են հաղթահարել ճգնաժամը, քան ոչ պոպուլիստական ​​կառավարությունները:

Հետազոտողները վերլուծել են 2020 թվականին՝ համավարակի առաջին տարում մահացության դեպքերը։ Նրանք պարզել են, որ ավելորդ մահացությունը միջին հաշվով ավելի քան երկու անգամ ավելի բարձր է պոպուլիստական ​​կառավարությամբ երկրներում, քան՝ ոչ պոպուլիստական:

Մինչ համավարակը, այսպես կոչված «պոպուլիստական ​​ալիքը» տարածվեց շատ երկրներում, երբ իշխանության եկան արմատական եւ էսթեբլիշմենթի հակառակորդ առաջնորդներ։

Պոպուլիզմն ուսումնասիրության մեջ սահմանվում է որպես գաղափարախոսություն, որը հասարակությունը դիտարկում է որպես «երկու միատարր եւ հակառակ խմբերի բաժանված. «մաքուր ժողովուրդը» «կոռումպացված էլիտայի» դեմ, եւ որ պնդում է, որ քաղաքականությունը պետք է «ժողովրդի ընդհանուր կամքի» արտահայտումը լինի:

Վերլուծության մեջ ընդգրկված 42 երկրներից 11-ը դասակարգվել են որպես պոպուլիստների կողմից ​​կառավարվող 2020 թվականին. ԱՄՆ, Բրազիլիա, Չեխիա, Հունգարիա, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, Իսրայել, Մեքսիկա, Լեհաստան, Սլովակիա եւ Թուրքիան: Երկրները, որոնք համարվում էին ոչ պոպուլիստական, Ճապոնիան, Կանադան եւ Շվեդիան էին:

Հետազոտողները պարզել են, որ ոչ պոպուլիստական ​​երկրներում յուրաքանչյուր 100 ակնկալվող մահվան դեպքում Covid-ը լրացուցիչ 8 մահվան պատճառ է դարձել։ Բայց պոպուլիստների կողմից ղեկավարվող երկրներում Covid-ը լրացուցիչ 18 մահվան է հանգեցրել Covid-ի հետ կապ չունեցող յուրաքանչյուր 100 մահվան դեպքերից;

Հետազոտության հեղինակները դա հիմնականում կապում են պոպուլիստական ​​կառավարում ունեցող երկրներում քաղաքացիների ավելի բարձր «շարժունակության» հետ, որը հաշվարկվել է Google-ի տվյալների միջոցով՝ որոշելու համար, թե որքանով են ծանրաբեռնված որոշ վայրեր, ինչպիսիք են մթերային խանութները, համավարակի ժամանակ: Նրանք պարզել են, որ պոպուլիստների կողմից կառավարվող երկրներում մարդկանց տեղաշարժը երկու անգամ ավելի բարձր է, քան այն երկրներում, որտեղ պոպուլիստներ չկան:

Սահմանվել է այդ անհամապատասխանության հիմքում ընկած երկու պատճառ: Նախ, ասվում է ուսումնասիրության մեջ, պոպուլիստական ​​կառավարություններն ավելի քիչ հավանական է, որ երկարաժամկետ ոչ պոպուլյար մեղմացման քաղաքականություն վարեն, որը խաթարում է բնակչության՝ համեմատաբար նորմալ կյանքով ապրելու ունակությունը, նույնիսկ՝ վիրուսի տարածման վտանգի դեպքում:

Պոպուլիստական ​​կառավարությունների հաղորդումները Covid-ի մասին «միտված էին նաեւ համավարակի ծանրության  նվազեցմանը եւ գիտական ​​արդյունքների վարկաբեկմանը», պարզել է Քիլի ինստիտուտը՝ հետազոտության մեջ ներգրավված գերմանական վերլուծական կենտրոնը: Հետեւաբար, այդ երկրների քաղաքացիները պակաս լուրջ են վերաբերվել վիրուսին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ