News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի եւ հինգշաբթի օրը ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկումներ է իրականացրել՝  հրթիռային համակարգերի եւ «երկիր-երկիր» կառավարվող հրթիռների մարտագլխիկների արդյունավետությունը փորձարկելու համար, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

«ԿԺԴՀ Պաշտպանական գիտությունների ակադեմիան փորձնական կրակոցներ է իրականացրել՝ արդիականացնելու հեռահար թեւավոր հրթիռային համակարգը եւ փորձնական կրակոց՝ հաստատելով սովորական մարտագլխիկի հզորությունը «երկիր-երկիր» մարտավարական հրթիռի համար երեքշաբթի եւ հինգշաբթի, համապատասխանաբար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ երեքշաբթի օրը անցկացված հեռահար թեւավոր հրթիռի փորձարկման ժամանակ «երկու թեւավոր հրթիռներ 9137 վայրկյան թռչել են Արեւելյան ծովի վրայով՝ 1800 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը խոցելու համար»։ Հինգշաբթի օրը  երկու մարտավարական կառավարվող հրթիռ ճշգրիտ հարվածել է թիրախին։ Փորձնական արձակումների արդյունքները ներկայացվել են Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ուշադրությանը եւ արժանացել բարձր գնահատականի, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ