News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կաթնամթերքի շուկայում առաջիկայում լուրջ գնաճ է լինելու. այս մասին բանավոր զրույցներում զգուշացնում են տնտեսվարողները։ Սրան նպաստելու է նաեւ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Տեղեկացնենք, որ փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտ*ժ-ի համար։

Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման՝ ամսական մինչև 200 կիլովատտ հոսանք սպառողների համար սակագինը կբարձրանա 1,5 դրամով, 200-400 կՎտ*ժ սպառողների համար՝ 3,5, իսկ 400 կՎտ*ժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառողները 5,5 դրամ ավելի կվճարեն։ Կաթնամթերքի բարձր գների մասին չեն դադարում դժգոհել նաեւ քաղաքացիները։

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կաթնամթերքի, պանրի շուկայում 2021 թվականի դեկտեմբերին, 2020թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գրանցվել է 11.2 տոկոս գնաճ։ Իսկ, ահա, նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 1.6 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի 6.9, իսկ պանրի՝ 13.4 տոկոս գնաճ։ Միայն նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնաշոռի գինը բարձրացել է 1.1, իսկ պանրինը՝ 2.8 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն...
«Փաստ». Բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու և Շիրակի մարզի 181 ընտանիքի
Մասնավորաբար, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու...
Ամենաշատ