News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատորներից կազմված երկկուսակցական խումբը օրինագիծ է մշակում, որը կտրուկ կավելացնի ԱՄՆ ռազմական օգնությունն Ուկրաինային:

Հինգ դեմոկրատներից եւ հինգ հանրապետական ​​սենատորներից բաղկացած խումբը առաջընթաց է գրանցել օրինագծի շուրջ բանակցություններում, Reuters-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը:

Նրանց նպատակն է գրել օրինագիծ, որը կընդունվի Սենատի կողմից հաջորդ շաբաթ: Օրենք դառնալու համար այն պետք է անցնի նաեւ Ներկայացուցիչների պալատով եւ ստորագրվի նախագահ Ջո Բայդենի կողմից:

Երկու կուսակցությունների օրենսդիրներն ասել են, որ ցանկանում են արագ գործել Ուկրաինային աջակցելու համար:

Դեռեւս անհամաձայնություն կա երկկուսակցական սենատորների միջեւ, հատկապես այն հարցի շուրջ, թե արդյոք պետք է պատժամիջոցներ սահմանվեն «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ։

Նրանք նաեւ ծրագիր են մշակում, թե ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ռուսաստանի դեմ եւ ինչ՝ ներխուժման դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ