News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 10 վարչական շրջանների ղեկավարների վերանշանակել է իրենց պաշտոններում։

Այսպիսով՝ Երևանի 10 վարչական շրջանների ղեկավար կազմը հետևյալն է․

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն է Անդրանիկ Գասպարյանը

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն է Սասուն Մկրտումյանը

Ավան վարչական շրջանի ղեկավարն է Արա Դանիելյանը

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է Արամ Դանիելյանը

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն է Սաշա Կատվալյանը

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է Ավետ Պողոսյանը

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է Սուրեն Ղամբարյանը

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարն է Էդմոնդ Ղազարյանը

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն է Ռազմիկ Մկրտչյանը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է Կարեն Հակոբյանը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2021-ի սեպտեմբերին։

«Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը։

Տպել
Ամենաշատ