News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 24
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Վերջին շաբաթների ընթացքում Մալայզիայի մեծ մասը պատուհասած ջրհեղեղը մոտ 1.46 միլիարդ դոլարի ընդհանուր վնաս է պատճառել, հաղորդում է Reuters-ը:

Դեկտեմբերի կեսերին եւ հունվարի սկզբին մի քանի նահանգներում անսովոր հորդառատ անձրեւների հետեւանքով տասնյակ մարդիկ մահացան, ավելի քան 120.000 մարդ տեղահանվեց:

Ջրհեղեղի ազդեցության մասին հատուկ զեկույցում Վիճակագրության դեպարտամենտը հայտնել է, որ պետական ​​գույքին եւ ենթակառուցվածքներին հասցված վնասը 2 միլիարդ ռինգ է կազմել, իսկ բնակելի շենքերին՝ 1.6 միլիարդ ռինգ:

Արտադրության կորուստները 900 մլն ռինգ են կազմել, որոնց մեծ մասը գրանցվել է կենտրոնական Սելանգոր նահանգում՝ մայրաքաղաք Կուալա Լումպուրը շրջապատող երկրի ամենահարուստ եւ բնակեցված շրջաններից մեկում:

Գերատեսչությունը հայտնել է նաեւ տրանսպորտային միջոցների, առեւտրային տարածքների եւ գյուղատնտեսության ոլորտի կրած լուրջ վնասների մասին:

Մալայզիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ջրհեղեղից տուժածներին մոտ 1.4 միլիարդ (334.37 միլիոն դոլար) կտրամադրի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարբած բրիտանացին երկհարկանի ավտոբուս է առեւանգել տուն հասնելու համար
Դատարանում իր ելույթի ժամանակ Սթիվենն ասել է, որ գրեթե ոչինչ չի հիշում, բայց զղջում է կատարվածի համար...
Զինվորականը ողջ է մնացել չբացված պարաշյուտով 250 մետրից ընկնելուց հետո
Միջադեպը տեղի է ունեցել 3.6 կմ բարձրությունից խմբակային ցատկի ժամանակ...
Բրիտանացին փախել է բանտից եւ այդ մասին հայտնել տեղական թերթին
Ըստ ԶԼՄ-ների՝ տղամարդն ազատազրկման էր ենթարկվել զինված կողոպուտի համար...
Գորիսում ջրագծի համար փոս քանդելիս հողը լցվել է 46-ամյա տղամարդու վրա, որը հիվանդանոցում մահացել է
Մայիսի 21-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ․․․
Երևանում 164 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում…
Սյունիքի ոստիկանները բացահայտել են պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. մեկ կին ձերբակալվել է
Մայիսի 11-ին ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել էր քրեական գործ, որ…
Ամենաշատ