News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Toyota-ն ճապոնական տիեզերական գործակալության հետ աշխատում է Լուսնի մակերեւույթի հետազոտման մեքենայի մշակման թուղղո որը կօգնի մարդկանց վայրէջք կատարել Լուսնի վրա մինչեւ 2040 թվականը, այնուհետեւ՝ Մարս մեկնել, ասել է ընկերությունը:

Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության կողմից մշակվող մեքենան կոչվում է Lunar Cruiser: Դրա գործարկումը նախատեսված է 2020-ականների վերջին։

Մեքենան հիմնված է այն գաղափարի վրա, որ մարդիկ ուտում, աշխատում, քնում եւ շփվում են այլ մարդկանց հետ ավտոմեքենաներում, եւ նույնը կարելի է անել տիեզերքում, ասել է Տակաո Սատոն, ով ղեկավարում է Toyota Motor Corp-ում Lunar Cruiser նախագիծը:

«Մենք տիեզերքը որպես մեր տրանսֆորմացման տարածք ենք դիտարկում, որը տեղի է ունենում դարը մեկ: Տիեզերք գնալով՝ մենք կարող ենք զարգացնել հեռահաղորդակցություն եւ այլ տեխնոլոգիաներ, որոնք արժեքավոր կլինեն մարդու կյանքի համար»,- ասել է Սատոն Associated Press-ին։

Gitai Japan Inc. ընկերությունը Toyota-ի հետ պայմանագրով ռոբոտացված ձեռք է մշակել Lunar Cruiser-ի համար, որը նախատեսված է այնպիսի խնդիրների կատարման համար, ինչպիսիք են զննումը եւ տեխնիկակակն սպասարկումը:

Gitai-ի գործադիր տնօրեն Շո Նականոսեն ասել է, որ կարծում է, որ տիեզերք գնալու խնդիրը հիմնականում լուծված է, սակայն տիեզերքում աշխատելը տիեզերագնացների համար մեծ ծախսեր եւ վտանգներ է պարունակում: Նրա խոսքով՝ հենց այստեղ էլ պետք կգան ռոբոտները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Peugeot-ն անսովոր նախատիպ է ստեղծել մրցարշավի համար
Hyundai-ն 5,54 միլիարդ դոլար է ներդնում ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների արտադրության առաջին գործարանները կառուցելու համար
Ըստ հարավկորեական ավտոարտադրողի՝ ձեռնարկությունների գործարկումը սպասվում է 2025 թվականի առաջին կիսամյակում․․․
Գերհազվագյուտ Mercedes-Benz մրցարշավային ավտոմեքենան վաճառվել է 143 միլիոն դոլարով
Վաճառքը տեղի է ունեցել մայիսի 5-ին գերմանական Շտուտգարտ քաղաքի Mercedes-Benz թանգարանում կայացած գաղտնի եւ խիստ արտասովոր աճուրդում...
Հայրը որդու համար ստեղծել է իր Ford Mustang Shelby GT500-ի փոքր տարբերակը
Սակայն իրական մեքենայի հետ առավելագույն նմանություն ստանալու համար այն թյունինգի են ենթարկել:
1950-ականների Chevrolet-ի ոճով Cadillac ռոդսթերը աճուրդի է հանվել Barrett-Jackson աճուրդի տանը
Թափքի առջեւի հատվածը պատրաստված է 1957 թվականի մոդելի ոճով, կողային պատերը՝ 1958 թվականի մոդելի ոգով, իսկ հետեւի մասը նմանակում է 1959 թվականի Chevrolet-ին․․․
Toyota-ն զգուշացրել է շահույթի 20 տոկոս անկման մասին՝ կապված նյութերի եւ լոգիստիկայի ծախսերի հետ
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ