News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

Google-ը հնդկական Airtel-ի հետ գործակցությամբ 1 մլրդ դոլար կներդնի, որպեսզի սմարթֆոնների հասանելիություն ապահովի ավելի քան մեկ միլիարդ հնդիկների համար եւ արագացնի ամպային հաշվարկների օգտագործումը բիզնեսի համար, հայտարարել են ընկերությունում։

Ներդրումները կօգնեն հնդկական փոքր ձեռնարկություններին ներդնել թվային մեխանիզմներ, քանի որ Հնդկաստանն աշխատում է թվային կրթության, վճարումների եւ էլեկտրոնային առեւտրի ներդրման ուղղությամբ՝ համավարակի պայմաններում, ասվում է Google-ի հաղորդագրությունում։

«Google-ը Հնդկաստանի համար թվայնացման հիմնադրամի» շրջանակում, որը գործարկվել է 2020թ., Google-ը կվճարի 700 մլն դոլար Airtel-ի բաժնեթղթերի 1,28 տոկոսը ձեռք բերելու համար։ Ընկերությունը նաեւ 300 մլն դոլար կվճարի առեւտրային համաձայնագրի համար հաջորդ հինգ տարվա ընթացքում, տեղեկացրել է Airtel-ը»

Ընկերությունը նաեւ նախատեսում է համատեղ ստեղծել ծրագրային ապահովում 5G եւ այլ ստանդարտների համար։

Airtel-ը հաղորդակցային լուծումների հնդկական գլոբալ մատակարարն է՝ ավելի քան 480 մլն հաճախորդով Հարավային Ասիայի եւ Աֆրիկայի 17 երկրներում։

Google ծառայություններից Հնդկաստանում օգտվում է ավելի քան 100 մլն օգտատեր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խելացի ժամացույցների օգտատերերը նշել են կրելի գաջեթների գլխավոր խնդիրը
Հարցման ընթացքում պարզվել է, որ ընթերցողների 57.8 տոկոսը խնդրի է բախվել, երբ իրենց կրելի սարքերն անջատվել են՝ ձեռքի տակ ունիվերսալ լիցքավորիչի բացակայության պատճառով...
Samsung-ը հարյուր միլիարդավոր դոլարներ կծախսի տեխնոլոգիաների զարգացման վրա
Ներդրումները կօգնեն Samsung-ին երկարաժամկետ աճ ապահովել ռազմավարական ոլորտներում
TikTok-ում վճարովի սթրիմեր կհայտնվեն
Բլոգերները կկարողանան միացնել վճարովի բաժանորդագրության հնարավորությունը միայն այն դեպքում, եթե առնվազն 1000 հետեւորդ ունեն...
Դիջիթեյնը մեկնարկեց M1TQ Hackathon & Acceleration ծրագիրը Garage48-ի հետ համատեղ (ֆոտո)
Ծրագրին դիմել էին ավելի քան 350 մասնակից, որոնցից շուրջ 200–ը մասնակցեցին հեքեթոնին՝ ներկայացնելով 50 ստարափ գաղափար...
Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթաժողովում քննարկվող գլխավոր թեմաներից մեկը միաձուլումներն են
Գագաթաժողովի կազմակերպիչներն ու դրա շուրջ համախմբված գործընկերները նպատակ են դրել M&A-ի միջոցով համաշխարհային ազդեցության հասնել, նպաստել…
Whatsapp մեսենջերը նոր գործառույթ է մշակում
WABetaInfo պորտալում տեղադրվել է սքրինշոթ, որը ցույց է տալիս ընթացիկ եւ նոր տարբերակների տարբերությունը …
Ամենաշատ