News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Georgian Airways-ը չեղարկել է այսօր նախատեսված Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չարտերային չվերթը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ Մտավարի հեռուստաընկերության վրա հղումով։

Վրացական ավիաընկերության ինքնաթիռը պետք է մեկնարկեր թռիչքը Թբիլիսիի օդանավակայանից տեղական ժամանակով ժամը 10:00-ին եւ վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում՝ Մոսկվայի ժամանակով 11:30-ին։ Մտավարի հեռուստաընկերությունը պնդում է, որ «Մոսկվան մերժել է» Georgian Airways-ին վերջին պահին։ 

Ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին ասել է, որ չեղարկման պատճառը «ԶԼՄ-ներում աժիոտաժն» է եւ նրանց կողմից ընթացակարգերի խախտումը։

«Լրագրողների ակտիվության պատճառով աղմուկ է բարձրացել, չվերթի թույլտվություն չեն տվել, եւ այն չեղարկվել է։ Որոշ ընթացակարգեր չեն պահպանվել, ուստի թույլտվություն չի եղել»,- ասել է Գաիաշվիլին։

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունից դեռ պաշտոնական մեկնաբանություններ չկան։

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ չվերթերի բացակայության պայմաններում Georgian Airways-ը թույլտվություն է ստացել իրականացնել երկու չարտերային չվերթ՝ կապված Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների հետ՝ հունվարի 8-ին եւ 28-ին։ Ավիաընկերությունն իրականացրել է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի առաջին չարտերային չվերթը։

Ռուսաստանը 2019 թվականի ամռանն արգելել է ուղիղ չվերթները դեպի Վրաստան՝ ի պատասխան Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստան ժամանման հետ կապված զանգվածային բողոքի։

Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ն նշել է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ավիաչվերթների վերականգնման պայմանները, որոնք են՝ Վրաստանում իրավիճակի կայունացում, ռուսաֆոբ արշավի դադարեցում եւ ՌԴ քաղաքացիների անվտանգության սպառնալիքների վերացում։

Ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ասել է, որ Թբիլիսին միշտ պատրաստ է վերսկսել թռիչքները։ Նա նշել է, որ Վրաստանում ռուսներին ոչինչ չի սպառնում, եւ հարցի լուծումը կախված է Մոսկվայի դիրքորոշումից, ինչպես նաեւ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ