News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայոց զինված ուժերի կազմավորման օրվան ընդառաջ ինձ համար մեծ պատիվ էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգեւատրվել «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, գնդապետ, լեգենդար հրամանատար, «Քյոխ» մարտական մականվամբ հայտնի Կարեն Ջալավյանը։

«Մեր ազգին կմաղթեի, որպեսզի դեմքով շրջվենք դեպի Աստված, զորացնենք մեր հավատքը, որ կարողանանք դիմակայել մեծ փորձությունների։ Ցավոք, 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքում մենք ունեցանք նաեւ կենդանի ուժի մեծ կորուստներ, տարածքների կորուստներ, որովհետեւ հեռացել էինք Աստծուց։ Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը»,- ասաց Կարեն Ջալավյանը։

Տպել
Ամենաշատ