News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ես սպառնալիք տեսնում եմ Թուրքիայի հետ հրաբերությունները չկարգավորելու մեջ: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այդ սպառնալիքը արդեն տեղի է ունեցել, եւ եթե 2008 թվականին չխանգարեին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը եւ այդ նախաձեռնությունը տեղի ունենար, այս պատերազմը միգուցե այս ձեւով չէր լինի: Հետեւաբար, ես 2008-ին էլ եմ կարծել եւ աջակցում էի, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն առանց նախապայմանների: Այսօր ես ուրախ եմ, որ բանագնացների առաջին հանդիպումից հետո հստակ արձանագրում կա Թուրքիայի եւ Հայաստանի ԱԳՆ-ների հայտարարության մեջ, որ բանակցությունները սկսվել են առանց նախապայմանների»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այսօր էլ հակառակորդը կրակում է, հարձակվում է, սպանում է, Մարուքյանն ասաց, որ հենց դրա համար էլ պետք է հարաբերությունները կարգավորել. «մեզ հետ նման արհվիրք է տեղի ունեցել, որովհետեւ ժամանակին մեզ տրված շանսերը մենք չենք օգտագործել, կամ լավ չենք օգտագործել, կամ էլ օգտգործել ենք, չի ստացվել: Հիմա էլի շանս ունենք դա օգտգործելու, հարաբերություններ կարգավորելու: Հարաբերությունների չկարգավորումն է, որ հղի է լինելու ապագայում նոր պատերազմների, նոր կոնֆլիկտների եւ նոր զոհերի»:

Ինչ վերաբերում է նրան, որ Ալիեւը հարաբերությունների կարգավորումը տեսնում է իր տարածքային ամբողջականության ճանաչման եւ Սյունիքի միջանցք բացելու համատեքստում, ԼՀԿ ղեկավարը նկատեց. «Հայաստանում մենք ավելի շատ քննարկում ենք, թե ինչ է տեսնում Ադրբեջանի ղեկավարը, քան մենք ինչ ենք տեսնում: Ադրբեջանի ղեկավարը շատ բան է տեսնում: Ես էլ տեսնում եմ, որ Արցախը կայացած գործոն է իր նախագահով, իր դրոշով, իր գերբով, իր բանակով: Անվտանգություն այնտեղ պահպանվում է ռուս խաղաղապահների միջոցով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ