News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.99
EUR
474.78
RUB
7.21
Տեսնել լրահոսը

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ:

«Սիրելի հայրենակիցներ, քաջազուն իմ ժողովուրդ, շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30֊ամյակի առթիվ։

Մեր բանակը 30֊ամյա հերոսապատում ունի կերտած, և այդ հերոսապատումը հյուսվել է հայ զինվորի քաջության, հայ սպայի խիզախության, երկրապահ կամավորականների, ֆիդայական ջոկատների աննկուն պայքարի, ռազմարվեստի լավագույն ավանդույթների իմացության և կիրառման շնորհիվ։ Այո, Հայոց բանակը եղել է և կմնա տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։

44֊օրյա պատերազմը չի ստվերել մեր բանակի փառքը, քանզի մենք կռվել ենք ոչ միայն ազերիների, այլև թուրք հատուկջոկատայինների, վարձկան գրոհայինների, թուրքական և իսրայելական նորագույն տեխնոլոգիաների դեմ, բայց անգամ 5֊րդ սերնդի այս պատերազմում մեր զինվորները աներևակայելի հերոսության օրինակ էին։ Ազգը տվեց իր ունեցած լավագույնը` ազնիվ ու մատղաշ մի ոսկե սերունդ, ինչը պարտքի ու պատասխանատվության մեծ բեռ է դնում մեր ուսերին։ Այս նվիրական օրը մենք խոնարհվում ենք Հայոց բանակի բոլոր զոհված հայորդիների հիշատակի առջև, մեր խոնարհումն ու վշտակցումը` որդեկորույս ընտանիքներին, հերոսածին մայրերին։ Պատերազմում զոհված հերոսների սխրանքը պիտի հավերժացվի ամեն կերպ, դառնա ոգեղեն ուղի, դաստիարակի սերունդներ, մղի նոր հաղթանակների։ Մեր ուխտն է` ապրել այնպես, որ արժանի լինենք նրանց սխրանքին։

Այո, դժվար ժամանակներ են մեզ պատուհասել, բայց հուսահատվելու իրավունք չունենք, Աստծո կամոք ոտքի կկանգնենք, կհառնենք բարոյապես ու ֆիզիկապես, որովհետև մեր պայքարը ազատագրական է, ոչ թե զավթողական։ Մենք այսօր ավելի, քան երբևէ, կարիք ունենք համախմբվելու, ազգովի բանակ դառնալու, քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորելու, պետականամետ լինելու։ Իմ հերոˊս ժողովուրդ, բանակը քո զավակն է, ում կյանք ես տվել ու սնել, այսօր նա 30 տարեկան է, վիրավոր է, բայց ոչ հուսահատ, գոտեպնդվի'ր, արիացի'ր, նեցու'կ եղիր զավակիդ։

Մեր միակ ճանապարհը համախմբվելն ու հզորանալն է։ Հայի ազնիվ տեսակի գենն է Հայոց բանակի ակունքներում։ Աստված պահապան ու առաջնորդ լինի մեր ազգ֊բանակին։ Շնորհավոր տարեդարձդ, Հայոց բանակ», - ասված է ուղերձում:

Տպել