News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը


30 տարի անց հայկական բանակի տոնը պետականորեն չնշելը նշանակում է՝ հրաժարվել Հայաստանի Հանրապետությունից։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական գործիչ Գեւորգ Գեւորգյանը։

«Եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը շարունակում է այն քաղաքականությունը, ինչը թելադրում է թուրքը, չի մնում յուրաքանչյուրին հասկանալու, որ իրապես սա թուրքի շահերը սպասարկող իշխանություն է։ Փաստացի, դուրս է գալիս, որ նրանք քայլ առ քայլ մեր պետականությունը վերջնական հանձնում են։ Հավանական է, որ շուտով հայտնվելու ենք վերջնական կապիտուլյացիային։ 30 տարի շարունակ մենք գնում ենք «Եռաբլուր» մեր տղերքի հետ տոնելու մեր անկախությունը, մեր բանակի տոնը, որից հետո գալիս էինք հրապարակ՝ շքերթի»,- նշեց նա։

Գեւորգյանի խոսքով՝ պետք չէ տրվել քաղաքական մանիպուլյացիաների. «Դուրս եկեք ձեր արժանապատվության պայքարին, ասեք՝ չէ, մենք չենք պատրաստվում լռել։ Բանակի 30 ամյակը չնշելը նշանակում է՝ պետականորեն հրաժարվել Հայաստանի Հանրապետությունից։ Պրոֆեսիոնալ բանակը չեն ստեղծում բանակի կազմաքանդելով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ