News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ուզում եմ մեր բանակի 40-ամյակը նշենք շատ ավելի կայացած, սպառազինության առումով շատ ավելի հզորացած, մեր սահմանի կողմը նայողներին պինդ դա տված: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը:

«Մեր պետության հիմքը բանակն է, եւ այս ծանր պատերազմից հետո մենք էլի բանակ ունենք: Բանակի վերազինման, վերակազմավորման առումով գործընթացներ արվում են: Ես բազմիցս ասել եմ, որ պատերազմից մեկ տարի հետո մենք արդեն պետք է ունենայինք հնարավորություն չարաբաստիկ «Բայրաքթարների» դեմ պայքարելու: Եթե նախորդ պատերազմում մեր պարտության հիմնական պատճառը օդից անպաշտպան լինելն էր եւ մեր պաշտոնյաներն էլ որոշ առումով արդարանում են, որ պարտվեցինք, որովհետեւ համապատասխան սպառազինություն չունենք, հիմա մեկ տարի է անցել, եւ ես չէի ուզենա, որ Աստված մի արասցե, նոր պատերազմի դեպքում նորից ասեին՝ մեր օդը պաշտպանված չէ:

Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մեր զինվորները Վարդենիսում պինդ դաս էին տվել, եւ մենք զոհեր ունեցանքո չարաբաստիկ «Բայրաքթարների» պատճառով: Այս ուղղությամբ լուրջ քայլեր պետք է արվեն, թերանում ենք, ուշանում ենք , բայց նաեւ սա քաղաքական խնդիր է՝ կապված մեր ռազմավարական գործընկերոջից: Մեր ռազմավարական գործընկերը չունի այդ սպառազինությունը, այդ տեխնիկան, որով կարող է պայքարել «բայրաքթարների» դեմ: Ուրիշներից առնելու առումով էլ իշխող քաղաքական թիմն այդ ուղղությունը չի տեսնում»»,-ասաց նա:

Անդրադառնալով «խաղաղության դարաշրջան բացելու» մասին իշխանությունների հայտարարություններին, Արամ Սարգսյանն ասաց,. «Եթե դուք գտնում եք, որ այսօր պատերազմ անենք, հաղթելու ենք ու պատերազմ չենք անում, ես այդ կարծիքին չեմ: Մեզ առնվազն 4-5 տարի խաղաղություն է պետք: Իսկ խաղաղություն կարելի է հաստատել մի պարագայում, եթե ունես հզոր բանակ, եթե ավելի լավ ես սպառազինված, քան հարեւաններդ, եթե ունես ճիշտ պաշտպանական կառույցներ, ունես ուժեղ տնտեսություն, լուրջ գումարներ, որոնք դնում է ոչ միայն զինվորին սպառազինելու, այլեւ կյանքում ու ընտանիքում ապահովելու համար»:

Տպել
Ամենաշատ