Մինչեւ հունվարի 30-ը Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահն է, եւ մինչ այդ որեւէ թեկնածուի հարց քննարկելը էլ ոչ կոռեկտ եմ համարում: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահի թեկնածուների շարքում իր անունը եւս շրջանառվում է:
Հարցին, թե արդյոք իրեն նման առաջարկ եղել է, եւ եթե լիներ, ինչպես կարձագանքեր, նա պատասխանեց. «Չեղած առաջարկները իմ տարիքում քննարկելը կամ դրանց պատասխանելը կոռեկտ չի, նույնիսկ անհարմար է: Իհարկե չի եղել նման քննարկում»: