News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Երեւանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում հունվարի 13–ին, հրդեհի բռնկմամբ տեղի ունեցած ՃՏՊ–ի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված վարորդի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

«Նրա առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ»,– հայտնեց Կարինե Բաբայանը։

Նշենք, որ վարորդը Այրվածքաբանության ազգային կենտրոն էր տեղափոխվել կայուն ծանր վիճակով։ Նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ այրվածքային շոկով եւ շնչուղիների այրվածքներով։ Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել էր նաեւ հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն։ Նա ծխահարվել էր եւ մեկ օր անց դուրս գրվել հիվանդանոցից։

Հիշեցնենք՝ հունվարի 13–ին, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1945 թ․) բախվել էր ՎԱԶ 2101 ավտոմեքենային, ապա դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետեւանքով տեղի էր ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

«Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը մահացել էր, իսկ ՎԱԶ 2101-ի վարորդը բախման արդյունքում ստացել էր թեթեւ վնասվածքներ։

Հրդեհի հետեւանքով այրվել էին հարակից շենքի բնակարանների պատուհանները եւ 9 պատշգամբում՝ կենցաղային իրեր։ Բնակիչներից ոմանք տարհանվել էին։

NEWS.am-ի հետ զրույցում վթարից հրդեհված շենքի բնակիչները մանրամասներ էին պատմել դեպքից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«IPhone» վաճառողները հանցագործների թիրախում. Նոր մեխանիզմ է գործում. ոստիկանությունը զգուշացնում է
Նմանատիպ դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդում է ստացվել ոստիկանության...
Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու բողոքը քննող դատավոր Բիշարյանն ինքնաբացարկ չհայտնեց. նիստը շարունակվում է
Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի…
Ներնետման փորձ. «Վանաձոր» ՔԿՀ-ի փշալալերին հայտնաբերված հայտնված փաթեթում եղել են հեռախոսներ, թմրանյութ
2022 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Հայաստանի...
Ընդդիմության հավաքի ժամանակ խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Երևան...
Մեքենան փախցրել էր առանց հափշտակելու նպատակի
Մայիսի 21-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում տված քաղաքացին...
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երեւանի տարբեր հատվածներում
ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ