News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մենք այդպես էլ հաղթանակը չսեփականաշնորհեցինք, դրա համար էլ պարտության դառը բաժակից խրտնել ենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։

«Մեր ժողովուրդը առաջին պատերազմին չի մասնակցել, ես էդ մասնիկներից մեկն եմ եղել, ես տուն էի գալիս, ոչ մեկ ինձ չի շնորհավորել, չի ասել՝ արի, մի բաժակ պաղ ջուր խմի, վիրավորված եմ եղել, բայց ամաչել եմ ասել, որ վիրավոր եմ եղել։ Հիմա տեսնում եք չէ՞ բոլորը կուշտ են, բայց ոգու սով է, որովհետեւ տղերքը չկան»,– ասաց Մանուկյանը։

Ազատամարտիկը քննադատեց Կառավարության անդամներին, ընդգծելով, որ նրանք չգիտեն՝ ինչ է հաղթանակը. «Սրանց նախարարներին նայեք, հենց խոսում եմ, ընկնում են կրակը, որ մարդավարի բարեւես,  մանիկյուրները մատներից կթափի, սրանք վառոդի բույրը գիտե՞ն,  հաղթանակ ապրե՞լ, զգացե՞լ են, էդ լավ էր, որ ժեխն էսօր չեկավ ստեղ»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ