News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակով իրեն բռնապետ է անվանել եւ չի կարողացել բացահայտել բելառուսական ժողովրդավարության էությունը։ Այս մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված ուղերձում, որի հեռարձակումը հասանելի է YouTube-ում։

Միջոցառմանը ներկաներից մեկը Լուկաշենկոյին խնդրել է բացատրել, թե ինչպես է ինքը հասկանում ժողովրդավարությունը բելառուսերեն։ «Ես բռնապետ եմ, ինձ համար դժվար է հասկանալ ժողովրդավարությունը», - ասել է Լուկաշենկոն։  

Երկրի ղեկավարը հավելել է, որ ինքը ժողովրդավարությունն այլ կերպ է տեսնում, քան այն տեսնում են «ազատ աշխարհում եւ ժողովրդավարության հենակետում՝ ԱՄՆ-ում», եւ նշել է, որ դրա համար ընդհանուր ընդունված չափանիշներ չկան։    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ