News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Կիպրոսում Քիթիոն հնագույն քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է հոր, որը լցված էր կերամիկական մնացորդներով՝ ֆյունիկյան լեզվով գրառումներ ունեցող, որոնք պարունակում էին տեղեկատվություն առեւտրային գործերի մասին, որոնք առեւտրականները վարում էին աղմկոտ նավահանգստային քաղաքում մ.թ.ա. առաջին հազարամյակում, գրում է Planet- today-ը՝ հղում անելով The History Blog հարթակին:

Քիթիոնը նավահանգիստ էր նախքան քաղաք դառնալն ու իր անվանումը ստանալը: Այդ տեղանքում մարդու կենսագործունեության առաջին հետքերը պատկանում են նեոլիթյան դարաշրջանին: Պղնձի ժամանակաշրջանում տեղաբնակներն արդեն ակտիվորեն օգտագործում էին ջրավազանը, որն այժմ Լառնակայում (Քիթիոնի տեղում կառուցված քաղաք) չորս աղի լճերից մեկն է՝ որպես նավահանգիստ, քանի որ այդ ժամանակ այն ուներ ելք դեպի ծով: Մ.թ.ա. XIII դարում քաղաքացիները տեղափոխել էին իրենց բնակավայրերը դեպի հյուսիս, որպեսզի օգտվեն բնական ջրանցքով, եւ ժամանակի ընթացքում այն վերածվել էր Քիթիոն քաղաքի:

Մ.թ.ա. IX դարում փյունիկեցիները գրավել էին Քիթիոնը՝ հիմնելով այդտեղ հայտնի գաղութներից առաջինը: Նրանք վերահսկում էին Քիթիոնը, քանի դեռ Կիպրոսը չէր նվաճվել Ալեքսանդր Մակեդոնացու կողմից մ.թ.ա. 333 թվականին: Փյունիկեցիներն արդյունավետորեն օգտագործել են հարմարավետ նավահանգիստն ու Քիթիոնի բնական ռեսուրսները: Նրանք արտահանել են նավթը, փայտանյութն ու աղը, որը հայթայթվել էր տեղական լճերում, եւ ներկրել են ապրանքներ Միջերկրական ծովի ողջ տարածքից:

Նախորդ տարվա հոկտեմբերին անցկացված պեղումներն իրականացվել են «փակ նավահանգստում», ինչպես այն անվանվել է Ստրաբոնի կողմից, ինչը նշանակել է, որ այն հասանելի էր միայն ծովից: Ընդ որում՝ նավահանգիստը նախատեսված էր միայն մեծ նավեր կայանելու համար, որոնք կարող էին մուտք գործել փակ նավանորոգարաններ, որոնց մնացորդները հայտնաբերվել են պեղումների ժամանակ: Հետազոտողները համարում են, որ նավանորոգարանները կազմված են եղել յոթ զուգահեռ թեքահարթակներից, որոնք բաց էին հյուսիսից նավահանգիստ մուտք գործելու դեպքում: Հնագետները նշում են, որ այդ ժամանակաշրջանի հնագիտական առանձնահատկությունները վատ պահպանված են:

Պեղումների վայրում գիտնականները նաեւ հայտնաբերել են հոր՝ փյունիկյան գրառումներով արտեֆակտներով լցված: Հնագույն «փաստաթղթերը» պարունակում էին հիմնականում նավահանգստի ֆինանսական ու առեւտրային գործողությունների մասին տեղեկատվություն: Վարչական փաստաթղթերի այդ կենտրոնացումը վկայում էր մերձակայքում գրիչի գրասենյակի գոյության մասին, որը կապված էր քաղաքի ադմինիստրացիայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ