News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը


Ես վստահություն ունեմ, եւ այդ հույսով ենք ապրում, որ բանակը դեռ վերածնվելու է, եթե դա չլինի, ոչինչ չի լինի։ Այս մասին Մեղրիի զորամաս կատարած այցի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։

 

«Իհարկե, մենք լավատես ենք, մեր պետության վերականգնման, զարգացման ջատագովն ենք, իսկ դրա առաջին պայմանը հզոր բանակ ունենալն է։ Կրկնակի տոն է, որ Մեղրու մեր զորամասում զինվորների երդմնակալություն է, կյանքը շարունակվում է, հուսով եմ՝ մոտ ապագայում այս օրերը որպես տխուր անցյալ ենք հիշելու։ Բանակի զարգացմանը նպաստելու պատրաստ ցանկացած ուժի հետ մենք էլ պատրաստ ենք աջակից, զորավիգ ու մասնակից լինել։  Բանակն ինքնուրույն մարմին չէ՝ պետության ամենակարեւոր համակարգն է։ Ամեն ինչ կապ ունի՝ սպառազինությունը, բարոյահոգեբանական վիճակը, դեմոգրաֆիական վիճակը, հասարակության՝ բանակի հանդեպ ունեցած վերաբերմունքը, եւ, իհարկե, տնտեսությունը՝ ուժեղ բանակ կարող է միայն ուժեղ տնտեսություն ունեցող երկիրն ունենալ»,- նշեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ