News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Իրանը վերականգնել է բնական գազի մատակարարումը Թուրքիայում սահմանափակ քանակությամբ: Այդ մասին ուրբաթ հաղորդել է Botas թուրքական նավթագազային ընկերությունը:

«Մեր երկրում Գյուրբուլաք-Ագրի անցակետով բնական գազի մատակարարումը հնարավոր չէր իրագործել իրանյան կողմում գազի փոխադրման համակարգում անսարքության պատճառով: Իրանից դեպի մեր երկիր գազի մատակարարումը սկսվել է սահմանափակ քանակությամբ թեստավորման նպատակով»,-ասվում է տարածված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ հունվարի 21-ին իրանական Shana գործակալությունը հայտնել է Իրանի գազի ազգային ընկերության կողմից Թուրքիային գազի մատակարարումը վերականգնելու մասին: Ընկերության տվյալներով՝ հունվարի 19-ին ծագած տեխնիկական խնդիրները, որոնց հետեւանքով որոշվել է դադարեցնել գազի մատակարարումը 10 օրով, շտկված են: Իրանյան կողմի վարկածով՝ տեղի է ունեցել գազի արտահոսք թուրքական կայանում:

Նշվում է, որ հունվարի 17-ին Իրանից դեպի Թուրքիա գազի մատակարարումը կրճատվել է՝ հասնելով օրական կոնտակտային ծավալի մեկ երրորդին:

Իրանը Թուրքիային մատակարարում է միջինում 10 միլիարդ խորանարդ մետր գազ տարեկան Թենգիզ-Անկարա գազատարով: Վերջին տվյալներով՝ 2021 թվականին Թուրքիայի էներգետիկ բալանսում իրանական գազի մասնաբաժինը կազմել է շուրջ 16 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ