News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում, որում նաեւ ամրագրվելու է, որ հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձինք, մարտի 31-ի փոխարեն, իրենց հայտարարագիրը կարող են ներկայացնել մինչև 2022 թվականի մայիսի 31-ը:

Բացի այդ, արդեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ամրագրել է, որ պետք է խոշոր գործարքներն անկանխիկ կատարվեն: Բանն այն է, որ 15-50 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 750 անձ, 50-100 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 160 անձ, 100 մլն և ավելի ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 70 անձ: Հանձնաժողովն ամրագրում է, որ այսպես դժվար է վերահսկողություն իրականացնել:

Նկատենք՝ 2022 թվականի հունվարի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով էական սահմանափակումներ են նախատեսվում կանխիկ գործարքների նկատմամբ։ Մասնավորապես, 300,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ ձևով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս որոշումը եւս այս օրենքի կիրառմանն է միտված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տարոն Մանուկյանի կուրսեցիները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրան
Տարոնը հայրենասեր է, իսկական ընկեր: Տարոնը դարձել է ստոր սադրանքի զոհ: Մի քանի տարեց քաղաքացիներ Տարոնին եւ նրա ընկերներին խփել են հավկիթներով...
«Այսօր առավոտյան ժամը 8-ին մենք կարողացանք անել այն, ինչ քչերը կպատկերացնեին». ԱԳՆ շենքն ապաշրջափակվեց
Մենք այսօր առավոտյան ժամը 8–ին կարողացանք անել այն, ինչ շատ քչերը կպատկերացնեին, մենք կարողացանք ապահովել ԱԳՆ շենքի աշխատակիցների…
ԱԳՆ-ի մոտ իրավիճակը լարվեց. կարմիրբերետավորները ուժ կիրառելով փորձեցին բացել ԱԳՆ մուտքը
ԱԳՆ շենքի դիմաց, որտեղ «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են շենքի բոլոր մուտքերը, իրավիճակը լարվեց: Հրմշտոց սկսվեց, կարմիր…
Սա խաղաղության օրակարգ չէ. սա Արցախի ու Հայաստանի խաղաղ հանձնման գործընթաց է, կապիտուլյացիայի 2-րդ փուլն է. Աբրահամյան
Բրյուսելում հնչած հայտարարություններն ամրապնդեցին այն մտահագությունները, որոնք վերջին ամիսներին առկա են հանրության մոտ։ Հայաստանն առաջնորդվում է…
Նիկոլին վռնդելուց հետո ՀՀ-ն չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. Ղազարյան
Ադրբեջանի, որևէ այլ երկրի և միջազգային կազմակերպության առջև Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել…
«Մենք երկար չենք կարող սպասել». Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել ԱԳՆ շենք
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները շարունակում են շրջափակած պահել...
Ամենաշատ