News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայփոստ» ընկերությունը մտադիր է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները վերանայել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ սակագների վերանայման հայտը: Տեղեկացնենք, որ սակագների վերանայման հայտ ընկերությունը հանձնաժողով ներկայացրել է դեռեւս հունվարի 13-ին:

Մեզ հայտնի դարձավ, որ, օրինակ, մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը կազմում է 230 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գրամ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվում է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամ: Իսկ, ահա, 501-1000 գրամ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ: Ուշագրավն այն է, որ «Հայփոստ»-ն առաջարկում է բարձրացնել պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը գյուղական վայրեր. տեղեկացնենք, որ ներկայումս այս ծառայության գործող սակագինը կազմում է 38 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է վերանայել եւ սահմանել 175 դրամ:

Թե ինչ կորոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը, բայց նշենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն նախորդ տարվա փետրվարի 1-ից մի շարք ծառայությունների գներ արդեն բարձրացրել էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Չի եղել ծրագիր, որը չի իրագործվել ֆինանսի բացակայության պատճառով». Քննարկում Նիկոլ Փաշինյանի մոտ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն...
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա․ ԿԲ
Սակայն, ըստ նրա, փետրվարի վերջին ռուս-ուկրաինական հակամարտության սրումը եւ Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն աննախադեպ անորոշություն են ստեղծել տարածաշրջանային տնտեսական գործընթացների առումով․․․
2018-ի համեմատ՝ ներկայումս ՀՀ-ում ունենք 123 310-ով ավելի աշխատատեղ. վարչապետի խոսքը՝ ԱՆԻՖ-ի միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019- 2021 թթ. գործունեության...
ՀՀ-ում ներդրումային միջավայրի զարգացումը խթանելու նպատակով, այս տարի կմեկնարկի ԱՌՖԻ (Armenian Financed) ծրագիրը. ԱՆԻՖ
Ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ԱՆԻՖ-ը գործընկերների հետ համատեղ ծրագրերով ներդնում է 214 մլն ԱՄՆ դոլար, որի 91 տոկոսը՝ գործընկերների, 9 տոկոսը` ԱՆԻՖ-ի կողմից...
Դոլարի փոխարժեքը նվազել է 453 դրամից. Եվրոն եւս էժանացել է, իսկ ռուբլին ամրանում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 24-ին, կազմել է...
Հայաստանում միջնաժամկետ ծախսերի ծրագրերի ձեւավորման անհրաժեշտություն է առաջացել. Գնել Սանոսյան
Կառավարությունը, մասնավորապես, առաջարկել է միջնաժամկետ հեռանկարում օրինագծորեն կարգավորել գործընթացը խոշորացված համայնքների ֆինանսական ռեսուրսներով...
Ամենաշատ