News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՊՆ-ի կողմից Հայոց բանակի տոնը չշնորհավորելու վրա զարմացած չեմ, այս դեպքում գուցե անկեղծ են։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի այնպիսի շնորհավորանքի տեքստ էր գրել, կարծես՝ հասել էինք Բաքու։ Մի ամբողջ իշխանություն մասնակցում է Պաշտպանության նախարարի հարսանիքին     եւ տապալում պետական միջոցառումը։ Իրականում կորոնավիրուսը չի պատճառը, որ հայոց բանակին նվիրված միջոցառումը չկայացավ, այլ ընդամենը փորձել են չբարկացնել Ալիեւին. նա ասում էր՝ չկա հայոց բանակ»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով հունվարի 27-ին եւ 28-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ առաջնագիծ այցելելուն՝ Խամոյանն ասաց.

«Մենք Սյունիքի մարզում էր, մասնավորապես Մեղրիում, եղանք Ագարակի զորամասում, այնուհետեւ այցելեցինք նախիջեւանյան հատված։ Իսկապես հուզիչ էր, երբ առավոտյան մասնակցեցինք զորացրման արարողությանը, մի քանի ժամանց մասնակցեցինք մեկ այլ զորամասում երդման արարողությանը։ Ես հույս եմ փայփայում, որ այն իրավիճակը, որը տեսանք հենց այդ երկու զորամասերում, ամբողջական բանակի տրամադրություններն են, որովհետեւ շատ մարտական էին տրամադրված եւ՛ զինվորները, եւ՛ սպաները։ Ականատես լինելով նման զինվորների կեցվածքին, ավելի է ամրանում հույսը, որ մեր բանակն ուղղելու է իր խոցված մեջքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ