News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Վատիկանում Լիբանանի դեսպանն այցելել է Արամ Ա կաթողիկոսին: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Այս առաւօտ՝ Շաբաթ, 29 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Վատիկանի մօտ Լիբանանի դեսպան դոկտ. Ֆարիտ Էլ Խազէն: Դեսպանը Նորին Սրբութեան պարզեց Վատիկանի կատարած աշխատանքները Լիբանանի գծով, յատկապէս 1 Յուլիս 2021-ին Վատիկանի մէջ կայացած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու հանդիպումէն ետք:

Հանդիպման ընթացքին քննարկումի նիւթ դարձան Լիբանանի ներկայ կացութեան առնչուած շարք մը հարցեր:

Յայտնենք, որ յառաջիկայ օրերուն Վատիկանի արտաքին գործոց նախարար քարտինալ Գալակար պիտի այցելէ Լիբանան»:

Տպել
Ամենաշատ