News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները համատեղ մշակել են «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ եւ այն փետրվարի 2-ին կներկայացնեն առաջին ընթերցման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Նախագծի հիմնական միտքն այն է, որ մեր հայրենիքի օկուպացված տարածքներում որեւէ միջազգային կառույց կամ ընկերություն իրավունք չունի առանց հայակական կողմի հետ համաձայնեցնելու ինչ-որ  գործողությունների գնա, որ հետագայում ինչ-որ խնդիրներ առաջանալու դեպքում այդ ընկերությունները իրավունք չեն ունենա մեզանից հատուցում կամ փոխհատուցում պահանջելու, եթե մեզ հետ նախապես չեն համաձայնեցրել: Երկրորդ միտքն այն է, որ մեր օկուպացված տարաքծները միայն 2020 թվականին օկուպացված տարածքները չեն, այլ նաեւ  արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած Շահումյանի շրջանն է, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններից գյուղեր: Հիմնականում սա է նախագիծը, որը փետրվարի 2-ին լիագումար նիստի ժամանակ  առաջին ընթերցմամբ կդրվի քվեարկության եւ արդեն երկրորդ ընթերցմամբ կընդունվի»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` դեռեւս 30 տարի առաջ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է եւ հռչակվել ազատ անկախ պետություն, ինչը միջազգային իրավունք է:

«Անկախ այն հանգամանքից, այլ պետությունները ընդունել են, թե` ոչ, սա միջազգային իրավունք է եւ Արցախն ինքնորոշվել է դեռեւս 30 տարի առաջ եւ այդ իրավունքը որեւէ մեկը չի կարող խլել արցախցուց եւ ընդհանրապես հայից: Այսօր որեւէ մեկս չի համարվել այն մտքի հետ, որ մենք չենք վերադարձնելու մեր հայրենիքը: Եւ այս նախագիծը իրավական է ամբողջությամբ եւ կարեւոր է այն առումով, որ մենք հիմա համաձայնվում ենք ոչ թե պատառիկներ վերադարձնել, այլ որ մենք մեր ամբողջ հայրենիքն ենք ուզում, պատրաստ ենք պայքարել դրա համար»,- ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ են մտնում Քաշաթաղի շրջանը, Շահումյանի շրջանը, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները եւ Գետաշենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ