News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի քաղաքապետի՝ միջազգային հարցերով առաջին տեղակալ Նինա Խաչիկյանը նշանակվել է ԱՄՆ ՊՆ քաղաքականության հարցերով խորհրդի անդամ, հաղորդվում է Ամերիկայի Հայկական համագումարի կայք-ում:

Ընդգծվում է նաեւ, որ խորհրդի կազմում են այնպիսի ակնառու գործիչներ, ինչպես ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ու Հենրի Քիսինջերը:

Դիվանագետ ու քաղաքական գործիչ Խաչիկյանն ավելի վաղ եղել է ԱՄՆ դեսպան Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիային կից: Իր ծառայության ընթացքում նա արժանացել է Պետական դեպարտամենտի բարձրագույն պատվավոր պարգեւի:

«Համագումարը շնորհավում է Խաչիկյանին այդ հեղինակավոր նշանակման կապակցությամբ: Հաշվի առնելով դեսպանի փորձն ու գիտելիքները՝ մենք չենք կասկածում, որ նա ծառայությանն արժանի կլինի»,-հայտարարել են Համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը:

Դեսպան Խաչիկյանը նաեւ եղել է Ամերիկյան պրոգրեսի կենտրոնի գիտաշխատող ու ավագ փոխնախագահ, ինչպես նաեւ ասիական քաղաքականության գծով համաղեկավար նախագահ Օբամայի նախընտրական արշավի ժամանակ 2012 թվականին: Դեսպան Խաչիկյանը նաեւ եղել է RAND ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի տնօրենն ու աշխատել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում 1998-1999 թվականներին: Նա բազմաթիվ գրքերի, զեկույցների ու հոդվածների հեղինակ է:

Խաչիկյանը Ամերիկայում ծառայող կին դեսպանների միության հիմնադիր է, որի կազմում ներառված է ավելի քան 200 գործող եւ նախկին դեսպան, մի շարք կազմակերպությունների համահիմնադիր է, խորհուրդների անդամ եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ