News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի կենդանաբանական այգու դիմաց այսօր՝ հունվարի 31-ին, տեղի է ունենում բողոքի ակցիա ընդդեմ շարունակվող կենդանիների սպանդի եւ ապաշնորհ կառավարման։

Ակցիայի մասնակիցները տարբեր տարիներին այգում աշխատող մասնագետներն են։

Լրագրողների հետ զրույցում այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանն ասաց, որ իրենք դժգոհ են Կենդանաբանական այգու տնօրեն Արեւիկ Մկրտչյանի աշխատանքից։

«Բազմաթիվ կենդանիների անկում է գրանցվել այս վեց ամսվա ընթացքում, որի մասին չի բարձրաձայնվում։ Ես կարծում եմ՝ սա արվում է դիտավորյալ, որ այգու տարածքն ազատեն։ Դեռ 2011 թվականից լուրեր են շրջանառվում, որ այս տարածքն ուզում են սարքել էլիտար թաղամաս։ Շատ հավանական է, որ Ռուբեն Խաչատրյանն իր հիմնադրամով վաղը կենդանիներ բերի, վարձով տա։ Էս երկրում էնքան բան չունենք, կարող ենք Կենդանաբանական այգի էլ չունենան, բայց պետք չի սատկացնել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգում 5 անգղ է սատկել, որոնցից 4–ը՝ սպիտակագլուխ։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ կենդանիների անկման պատճառը սովն է եղել, սակայն այգու «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի Կառավարման խորհուրդը հերքել է լուրը, նշելով, որ իրականացվում են լաբորատոր հետազոտություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ