News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիան ավարտվեց Երեւանի կենդանաբանական այգու դիմաց այսօր՝ հունվարի 31-ին, բողոքի ակցիան՝ ընդդեմ շարունակվող կենդանիների սպանդի ավարտվեց։

Ակցիայի մասնակիցները տարբեր տարիներին այգում աշխատող մասնագետներն էին, որոնք իրենց դժգոհությունն էին հայտնում այգու տնօրեն Արեւիկ Մկրտչյանի աշխատանքից։

Շահագործման բաժնի աշխատակից Սարգիս Շարամանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այգում իր նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրվում. «Դա արվում է այն բանի համար, որ ես զզվեմ, դուրս գամ. արհամարհում են ինձ, ինձ հետ չեն համագործակցում։ Երկու ամիս է՝ շահագործման բաժինը պարապուրդի է ենթարկված։ Այս պահին այգում լիքը խնդիրներ կան։ Իրար կողքով անցնում ենք, տնօրենը չի բարեւում։ Մեր բանվորերից մեկն ամսի 3-ին գործի չի եկել, հիվանդ է եղել, 4-ին է եկել, տնօրենի տեղակալն ասել է՝ ինչո՞ւ չես եկել, ասել ա՝ հիվանդ եմ, ասել է՝ դիմումդ գրի, «ս… եղիր»»։

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ այս հարցի առնչությամբ դիմել են Երեւանի քաղաքապետարան, սակայն դեռ պատասխան չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ