News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կատարը համաձայնության է հասել թալիբների հետ՝ Քաբուլի օդանավակայանից տարհանման չարտերային չվերթ վերսկսելու շուրջ, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բին Աբդուլրահման Ալ Թանիին։

Համաձայնագիրը նախատեսում է Qatar Airways-ի շաբաթական երկու չվերթ եւ թույլ կտա Միացյալ Նահանգներին եւ այլ երկրներին տարհանել իր հազարավոր քաղաքացիների եւ ռիսկի տակ գտնվող աֆղանստանցիների։

Կատարի կառավարության բարձրաստիճան աղբյուրը հունվարի 27-ին Reuters-ին հայտնել է, որ Qatar Airways-ը վերսկսել է Աֆղանստանից ուղեւորներին տարհանելու համար թռիչքները  երկամսյա դադարից հետո։  

Բանակցություններ են ընթանում նաեւ շաբաթական մեկ չվերթ թույլ տալու համար, որն իրականացնում է աֆղանական Ariana ավիաընկերությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ