News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ղազախստանում կայունությունը եւ հանգստությունը կարեւոր են Իրանի համար։ Այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է Mehr-ը։

«Մենք աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը», - հավելել Է Ռաիսին՝ նախազգուշացնելով, որ օտարերկրյա միջամտությունը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային կայունության համար։

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 30 տարիների ընթացքում երկու երկրները կարողացել են միմյանց հետ սերտ եւ բարեկամական հարաբերությունների բարենպաստ մակարդակ ստեղծել», - իր հերթին ասել է Ղազախստանի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով Իրանին Ղազախստանի անկախությանն աջակցելու համար:

«Ես վստահ եմ, որ երկկողմ հարաբերությունների ապագան շատ արդյունավետ ու վառ կլինի», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ