News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կապանի հատվածում տեղակայված զորամասերից մեկում արձանագրված և մամուլում ակտիվորեն շրջանառվող միջադեպը, որում ներկայացված է զինծառայողին բռնության ենթարկելու, վնասվածքներ հասցնելու մանրամասներ, խորը մտահոգությունների տեղիք է տալիս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որպես պատճառ ներկայացված է հանգամանքներ, որոնց հիմքով կոնֆլիկտներ ժամանակին եղել են զորամասերում, սակայն դրանք վերջին տարիներին այդքան խորը արտահայտված չեն եղել։

Որքան հասկանում եմ՝ զինծառայողը այս պահին էլ գտնվում է զորամասից դուրս և նա, նրա ընտանիքը հրաժարվում են նրան վերադարձնել զորամաս։

Միանգամից նշեմ, որ անմեղության կանխավարկածը չխախտելով, շրջանառվող վարկածները, արձանագրված հանգամանքները, ներկայացվող մեղավորներին դիտմամբ չեմ անդրադառնում, որովհետև ամբողջ պատկերը դեռ չկա, սակայն մի քանի արձանագրում կանեմ։

Առաջին, ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերը շարունակում են տեղ գտնել բանակում, իսկ այդ ուղղությամբ ԳՇ և ՊՆ ղեկավարությունը տեսանելի, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում։

Ավելին, որքան ես եմ հասկանում, համապատասխան կառույցներն ու ստորաբաժանումներն ունեն վերլուծություն, սակայն բանակի ղեկավարությունն այն որպես հիմք չի ընդունում և ըստ այդմ՝ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում։

Ասածիս հիմքն այն է, որ կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, Պնախարարն այդ մասին անուղղակի ձևով նշեց, ասելով, որ իրեն վերլուծություն փոխանցել են, բայց նա դրա վերաբերյալ դեռ ոչ միանշանակ մոտեցում ունի։

Երկրորդ, այսպիսի միջադեպերի հիմքում բանակի վրա ազդող բացասական երևույթների գերիշխումն է, որոնք փոխանցվում են հասարակությունից։

Տարբեր փուլերում դրանք զսպելու տարբեր մեխանիզմներ են գործել, սակայն ներկայումս դրանք խիստ խափանումներով են գործում։

Անկախ այն հանգամանքից, թե գրանցված միջադեպում ինչ մասնակցություն ունեն առանձին զինծառայողներ, սպաներ կամ այս դեպքով որպես տուժող ներկայացված զինծառայողը, սա համակարգային խնդիր է և սրա լուծումը դրվագային կամ միջանկյալ ձևով չի կարող լինել։

Երրորդ, խախտվել է սպա-զինվոր հարաբերությունների բալանսը, որի պարագայում նման միջադեպերն անխուսափելի են։

Կան նաև այլ պատճառներ, որոնք հանրային ձևով ներկայացնելը ռիսկային եմ համարում և այս դեպքում չեմ անդրադառնա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ