News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը ներկայացրել է նոր արտահերթ զեկույց Հայաստանի եւ հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների վարած ատելության քաղաքականության մասին։

Ինչպես տեղեկացրել է Թաթոյանը փետրվարի 4-ի մամուլի ասուլիսում, զեկույցը հիմնված է պատերազմից հետո կատարված մոնիթորինգային աշխատանքի վրա, հետազոտությունները կատարվել են ադրբեջաներեն լեզվով բնօրինակից։ Ներկայացվում են բազմաթիվ կոնկրետ փաստեր։

Օմբուդսմենի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների հովանավորած ատելության քաղաքականությունը հիմնված է երկու հենասյուների վրա՝ կրոնական եւ ազգային պատկանելության, եւ տարածվում է բոլոր ոլորտների վրա։ Ընդ որում՝ խոսքը ոչ այնքան Հայաստանի իշխանությունների կամ հայկական պետականության մասին է, որքան սովորական հայերի։

«Մի երկու օրինակ, որպեսզի հասկանալի լինեն ատելության մասշտաբները. դրանք նաեւ այն պնդումներն են, թե հայերը բարբարոսներ են, իբր թալանել են գերեզմանները, մեռած մարդկանցից հանել են ոսկե ատամներն ու ձուլել։ «Շուն» վիրավորական դիմելաձեւը. մենք դա էլ ենք վերլուծել։ Պոպովի 1919թ. բառարանում կա բացատրություն, որ «գյավուր» բառը՝ անհավատ, թուրքերի կողմից օգտագործվել է շների դեպքում, եւ որպես վիրավորանք բոլոր «անհավատների» հանդեպ։ Պատերազմի ժամանակ դա առհասարակ ադրբեջանական կարգախոս էր դարձել։ Ցուցադրվում է ադրբեջանցիների գերազանցությունը հայերի հանդեպ։ Վերջերս նոր շարժում է ի հայտ եկել։ Դա սկսել է Ադրբեջանի նախագահը։ Որ հայերը թունավորված են, եւ թույնը գալիս է սփյուռքից, ինչը նույնպես պետք է «լուծել»։ Ակնհայտ է խոսքի եւ գործի տարբերությունը, Բաքվի բոլոր խոսակցությունները խաղաղության մասին կեղծ ուղերձներ են եւ քող արտաքին աշխարհի համար։

Հայ պաշտոնատար անձինք խոսում են Ադրբեջանի հռետորաբանության մասին։ Բայց դա հռետորաբանություն չէ, այլ երկար տարիներ շարունակվող քաղաքականություն, որն առնչվում է բոլոր ոլորտներին։ Բանը հռետորաբանությունը չէ։ Ասենք, թե մեկ ամսով հռետորաբանությունը դադարեցրին, ի՞նչ է, քաղաքականությունը կանհետանա՞։

Վերցրեք դպրոցական դասագրքերը, ամենուր հստակ օրինակներ են, որոնք ատելություն են սերմանում հայերի հանդեպ։ Մշակութային գործիչները, պատգամավորներն ակտիվորեն հետեւում են այդ քաղաքականությանը։ Սպանության կոչ են անում, հայտարարում են, թե հայերն անբարո են եւ քաոս են ստեղծում։ Այս ամենը հովանավորվում է իշխանությունների կողմից։

Հասարակության վերաբերմունքը նույնպես վկայում է այն մասին, որ նման քաղաքականությունը «արդյունքներ» է տալիս։ Կան օրինակներ, երբ մարդիկ Ադրբեջանում խաղաղության կոչ են արել եւ ենթարկվել լուրջ հարձակումների։ «Անդերսոն» սրճարանի տերը հաշտության հայտարարություններ է արել, որից հետո ստիպված է եղել փակել բիզնեսն ու հեռանալ։

Հայերի հանդեպ ատելության քաղաքականությունը պետկառավարման բոլոր օղակներում է, դրան լծված են ԶԼՄ-ները։ Թելեգրամ-ալիքները կազմակերպված աշխատում են Հայաստանում եւ Արցախում խուճապ տարածելու ուղղությամբ։

Ուժեղացել է կրոնական բաղադրիչը։ 2021թ. սեպտեմբերի 27-ին Ալիեւը հանդես եկավ պատերազմի սկսվելու օրվա առիթով եւ փաստացի մուսուլմանական աշխարհին կոչ արեց հաշվեհարդար տեսնել հայերի հետ»,- հիշեցրել է Արման Թաթոյանը։

Օմբուդսմենը հատկապես ընդգծել է, որ կրոնական բաղադրիչի ակտիվացումն ուղեկցվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության հետ։ «Արցախում պահպանվել են մզկիթներ, անգամ վերակառուցվել են։ Ադրբեջանցիները կամ ոչնչացնում են, կամ «աղվանացնում» հայկական եկեղեցիները։ Հայտարարությունները, թե Բաքվում պահպանվել է հայկական եկեղեցի, նույնպես կայացած չեն, հայկական եկեղեցուց պահպանվել են միայն պատերը, ոչ խաչ կա, ոչ ներքին կահավորանք»,- ընդգծելէ օմբուդսմենը։ Ոչ մեծ պատմական էքսկուրս կատարելով՝ նա փաստել է, որ հայերը միշտ վայելել են հարգանք մուսուլմանական աշխարհում եւ ինտեգրված են եղել։ «Հայերին իսլամատյացության մեջ մեղադրելը հակասում է պատմական փաստերին։ Բայց այդ պնդումները գերիների նոր կտտանքների առիթ են դառնում։ Եղել են դեպքեր, երբ գերիներից վերցրել են խաչերը եւ հատուկ դաժանություն ցուցաբերել, ստիպել են մահմեդականություն ընդունել»,- նշել է օմբուդսմենը։

Թաթոյանն ընդգծել է, որ  հայերի հանդեպ ատելության քաղաքականությունը Ադրբեջանի իշխանությունների համար իշխանությունը պահելու կարեւորագույն գործոններից մեկն է՝ ներքին խնդիրներից շեղելու նպատակով, ուստի եւ Բաքվում չեն պատրաստվում հրաժարվել դրանից։ «Այդ քաղաքականությունը սպառնալիք է պարունակում նաեւ այլ երկրների համար։ Երկու ժողովուրդ թշնամություն են անում ամբողջ աշխարհում։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ ադրբեջանցիները հարձակվել են այլ երկրների հայերի վրա»,- տեղեկացրել է օմբուդսմենը։ Նրա խոսքով՝ գերիների հետ այլ բնույթի «աշխատանք» էլ է տարվում. նրանց տալիս են գրքեր, որտեղ սուտ տվյալների հիման վրա ներկայացվում է թեզիս, թե Հայաստանը Ադրբեջանի «պատմական հողերն» է։ Ասում էր, չէ՞, Ալիեւը, որ Երեւանը, Սեւանը, Սյունիքը իրենց ռազմավարական նպատակն են, նշել է Թաթոյանը։

Նա նաեւ նշել է, որ զեկույցի նպատակը Ադրբեջանի կեղծ խաղաղասիրությունը ցուցադրելն է։ Ադրբեջանն ազնիվ մտադրություններ չունի։ Դա քող է արտաքին աշխարհի համար։ Իրականությունը բոլորովին այլ է։

Մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, եւ թշնամանքն անընդունելի է։ Բայց երբ հարեւանը հետապնդում է մեր ժողովրդին ոչնչացնելու նպատակ, ինչպե՞ս կարող ենք անտեսել այդ ամենը։ Մեզ անհրաժեշտ են մեր իրավունքների երաշխիքներ, եւ փաստերն անհրաժեշտ է ներկայացնել աշխարհին։ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել, բայց մի կողմի հաշվին արժանապատիվ խաղաղություն լինել չի կարող։ Եվ այդ խախտումները չեն դադարի, որովհետեւ ատելության քաղաքականությունը շարունակվում է եւ ծառայում որպես իշխանությունում Ալիեւի գտնվելու աղբյուր,- ընդգծել է օմբուդսմենը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ