News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2022 թվականի փետրվարի 2-ին համացանցում տարածվեց տեղեկություն, որ Կապանի զորամասերից մեկի զինծառայողը թողել է զորամասի տարածքը, փախել է անհայտ ուղղությամբ,  թաքնվել է՝ զորամասում իր նկատմամբ կիրառված շարունակական ու անպատիժ, մարդկային արժանապատվությունը նվաստացնող գործողությունների՝ ծեծի, բռնությունների, սննդից զրկելու և այլ գործողություններից ազատվելու պատճառով։ Ըստ նորակոչիկի  տատիկի խոսքերի՝ իր թոռը մնալով անտառներում՝ մեկ օր անց զանգահարել է եւ հայտնել իր գտնվելու վայրի մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հայտարարության մեջ նաև ասվում է. «Ըստ զինծառայողի պապիկի՝ լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունների՝ բացի իր թոռից, ազգությամբ եւս մեկ եզդի զինծառայողի նկատմամբ ճնշում են գործադրել զորամասի սպաները. չեն թույլատրել ճաշարան ու զորանոց մտնել, և զինծառայողները ստիպված են եղել ձմռան այս ցուրտ եղանակային պայմաններում երկար ժամանակ մնալ դրսում։  

Զինված ուժերում սպաների եւ ծառայակիցների կողմից զինծառայողների նկատմամբ խոշտանգումները և  վատ վերաբերմունքի այլ դրսևորումները, ճնշումները, բռնությունները, կանոնադրային հարաբերությունների խախտման հետեւանքով սպանությունները, ինքնասպանությունները,  ցավոք, եզակի կամ բացառիկ երեւույթ չեն։ 

Մեր կազմակերպությունը վերջին ամիսներին ահազանգեր է ստանում տարբեր  զինծառայողներին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ վատ վերաբերմունք դրսեւորելու դեպքերի վերաբերյալ, սակայն այդ մասին զինծառայողները եւ նրանց ծնողները խուսափում են բարձրաձայնելուց: Ցավոք, շարունակում է քաղաքացիների մոտ պահպանվել զինվորական ծառայության հետ կապված իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգելուց, բողոքարկելուց խուսափելու վարքագիծը, որը հետևանք է հետապնդվելու, պաշտպանվածության և անվտանգության խոցելիության զգացման և իրավական գործընթացների ու ինստիտուտների հանդեպ չհաղթահարված անվստահության։ 

ՀՀ Կառավարությունը, պաշտպանության նախարարությունը զինված ուժերի բարեփոխումների վերցրած հանձնառությունը չի կարող իրականացնել զինծառայողների իրավունքների, նրանց մարդկային արժանապատվությունը նվաստացնող նման դրսևորումների պայմաններում։ 

Իրավունքների անպատիժ խախտման պայմաններում որևէ բարեփոխում չի կարող վստահելի ու արդյունավետ լինել, բարեփոխումները պետք է հիմնված լինեն զինծառայողների՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, երաշխավորման սկզբունքների հիման վրա։

Դատապարտելով Կապանի զորամասում տեղի ունեցած դեպքը և զինված ուժերում մարդու իրավունքի անպատիժ խախտման ցանկացած դրսեւորում՝ պահանջում ենք․ 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբից եւ պաշտպանության նախարարությունից հրատապ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել զինված ուժերում զինծառայողների մարդկային արժանապատվության նկատմամաբ հարգանքի մթնոլորտի, զինվորական կարգապահության վերականգնման ու պահպանման ուղղությամբ՝ բացառելով ցանկացած հատկանիշի հիման վրա խտրականության որևէ դրսևորում,

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից իրականացնել օբյեկտիվ, լրիվ եւ արդյունավետ քննություն դեպքի հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ